четверг, 15 января 2015 г.

Բլյուզ

          Բլյուզ (անգլերեն՝ Blues), ԱՄՆ աֆրոամերիկացիների ժողովրդական երաժշտություն, 20-րդ դարի երաժշտական մշակույթի հիմնական ձևերից մեկը։ Մեծ ազդեցություն է գործել համաշխարհային երաժշտության վրա՝ դառնալով այնպիսի ուղղությունների հիմք, ինչպիսիք են՝ ջազն ու ռոքնռոլը։
Բլյուզը սպեցիֆիկ երգային ձև է, որը ձևավորվել է ամերիկյան հողում սևամորթ ստրուկների աֆրիկյան երաժշտական ավանդույթների ձևափոխման արդյունքում։
Բլյուզի կարևոր առանձնահատկությունը, որը տարբերում է այն աֆրոամերիկյան երաժշտության այլ ձևերից, դա նրա ներանձնական բնույթն է, մեկ մարդու երաժշտություն լինելն է։
Բլյուզի դասական բանաձևը տեսք է ստացել 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին։ Այն իրենից ներկայացնում է 12-տակտային կուպլետների շղթա, որոնց հարմոնիկ հիմքը կազմում է տոնիկայի, սուբդոմինանտի և դոմինանտի հաջորդականությունը։ Տեքստը ավանդական տարբերակում կառուցվում է հետևյալ կերպ. մեկ տողը կրկնվում է որոշ ձևափոխումներով երկու անգամ, իսկ հետո հանրագումարի է բերվում եզրափակիչ տողով, որը հաճախ պարունակում է նախորդ տողերում նկարագրվող պատմության մեկնաբանություն։
Ավանդական բլյուզի ականավոր կատարողներից է կիթարահար և երգիչ Ռոբերտ Ջոնսոնը (Robert Johnson)։ 27 տարեկանում մահացած կատարողը 1920-ական թթ վերջերին- 1930-ական թթ սկզբներին ձայնագրել է շուրջ 30 երգ, այդ թվում «Խաչմերուկ» երգը (Crossroad), որն իր հաստատուն տեղն է զբաղեցրել հաջորդ սերնդի բլյուզմենների երգացանկում։ Այլ հայտնի կատարողներն են՝ Չարլի Պատտոնը (Charley Patton), Բլայնդ Լեմոն Ջեֆֆերսոնը (Blind Lemon Jefferson), Ջոն Սլիփի Իսթիսը (John Sleepy Eastes), Բիգ Բիլ Բրունզին (Big Bill Broonzy) և այլն։ Նյութը վերցված է Վիքիպեդիայից:

                   Առասպելական տեսություն բլյուզի մասին

 Վերջերս բլյուզին վերադարձել է իր երբեմնի համբավը: Ստեղծված աֆրո-ամերիկացիների կողմից,այն երկար ճանապարհ է անցել, խաղտելով և վերացնելով ռասայական և տարածքային սահմանները: Բլյուզի վերածնունդը սկսվեց դեռ հեռավոր 60-ականներին, երբ ամերիկյան և եվրոպական երաժշտական մտավորականությունը իր հայացքը ուղղեց դեպի ֆոլկ:

Հենց այդ ժամանակ  հանկարծ առաջացած հետաքրքրությունը բլյուզի նկատմամբ ծնեց բազմաթիվ առասպելներ: Ինչպես ցանկացած առասպել, նրանք հիմնված էին իրական փաստերի վրա: Սակայն մոտիկ հայացքից շատերը բլյուզի բացատրման թեթև տարբերակներն են, որոնք հորինվել էին կամ նորեկների կողմից որպես գաղափարախոսական վահան անհայտ «ջրաղացների» դեմ, կամ էլ այն մարդկանց կողմից, ովքեր գոհ չէին բլյուզի այս կամ այն կողմով և նրա մեկնաբանումներից:

Բլյուզի առասպելական տեսությունները կարելի է բաժանել երկու խոշոր կարգերի` բլյուզի ծննդյան և զարգացման տեսություններ և տեսություններ բլյուզի գաղափարախոսության և կարևորության մասին: Առաջիններում դիտարկվում է բլյուզի ավելի վաղ առաջացման և զարգացման տեսանկյունը, խոսվում է տարբեր առաջացման աղբյուրների, իրադարձությունների մասին: Համաձայն այդ տեսություններից մեկի, որը հայտնի էր ջազի առաջացման ուսումնասիրությունների առաջին տարիներին, բլյուզը առաջացել էր ստրկատիրական ժամանակաշրջանում:  Հավանաբար այդ առասպելը ծնվել է այն մտահաղացումից, որ բոլոր ստրուկները այս կամ այն աստիճանով զգում էին  blues (անգլ. թախիծ, տխրություն), չնայած որ զանազան պատմական փաստաթղթերը ասում են, որ բլյուզի հայտնությունը ավելի շատ է առնչվում 20-րդ դարի սկզբի հետ: Եթե բլյուզը իսկապես ծնվեր ստրկատիրական շրջանում, մեզ անշուշտ կհասնեին այն ժամանակվա վկայությունները, ոնց դա կատարվեց երաժշտության ուրիշ ժանրերի հետ: Իսկ եթե ստրուկները հանգամանորեն թաքցնում էին բլյուզը և աշխատում էին երգել այն, երբ ոչ ոք չէր լսում իրենց` բլյուզը այնուամենայնիվ կդառնար հայտնի ազատություն ստանալուց հետո, ոնց դա պատահեց սպիրիչուելսի հետ:

Որոշ ուսումնասիրողներ չբավարարվեցին բլյուզի առաջացման «ստրկատիրական տեսությունով» և նրա զարգացման ճանապարհը հասցրեցին մինչև Աֆրիկա: Չնայած, որ բլյուզում իրոք առկա է շատ աֆրիկյան տարրեր, սակայն մենք չենք կարող գտնել այնտեղ վկայություններ բլյուզի` որպես առանձին ժանրի իր առանձնահատկություններով: Այսպիսով, օրինակ, ուսումնասիրող Պոլ Օլիվերը անվանում է արևմտյան Աֆրիկայի Սավաննայի շրջանը բլյուզի ոճաբանության գլխավոր աղբյուր, նշելով, որ ստրուկների մեծ մասը տեղափոխվել են Ամերիկա հենց այնտեղից: Բացի այդ, նա նշում է, որ գոյություն ունի կատարողների կաստա, որոնք հայտնի են որպես գրիոտներ: Իր խոսքերով նրանք շատ ընդհանուր նմանություններ ունեին վաղ բլյուզմենների հետ` գրիոտները ունեին վատ համբավ, որին համաձայն նրանք չունեին բնակավայր և միշտ թափառում էին և այլն: Օլիվերի տեսությունները ընդունեցին ուրիշ հետազոտողներ և բլյուզի սիրահարներ և որոշ ժամանակ անց հայտնվեցին միանգամայն անհեթեթ տեղեկություններ բլյուզմենների մասին` որպես գրիոտների ուղիղ ժառանգորթներ` իփր կատարողական արվեստը փոխանցվում էր սերունդից սերունդ և պահպանվել է մինչև մեր ժամանակները:

Այլ «աֆրիկյան» մի տեսության համաձայն այն սատանան, ով ժամանակ առ ժամանակ հայտնվում է բլյուզային տեքստերում և լեգենդներում, որտեղ բլյուզմենները վաճառում են իրենց հոգին խաչմերուկներում, իրականում չի պատկանում քրիստոնեական սատանային, այլ աֆրիկյան խաբեության աստվածն է, օրինակ` Դախոմի Լեգբան կամ Յոռուբա Եշունը: Բլյուզմենը այս պարագայում  դիտարկվում է որպես այդ աստծո ծառայող: Սակայն այդ առասպելն էլ ունի իր թույլ կողմերը: Թե սատանայի կերպարը թե պատմությունները նրա մասին բլյուզի համատեքստում ամբողջովին եվրոպականացված են, իսկ բլյուզային տեքստերում դուք չեք գտնի ոչ մի հիշեցում Լեգբայի և նրա տիպի աստվածների պաշտամունքի մասին: Սակայն եթե հիշենք "Crossroads" ֆիլմը, այնտեղ սատանայի կերպարը ստեղծվել է հենց այդ տեսությանը համաձայն:

Բլյուզի առաջացման տեսությունից անցնելով նրա զարգացման տեսությանը, մենք հանգում ենք մի շարք կարծիքների, ըստ որի «մաքուր» ֆոլկ-բլյուզը և քանթրի-բլյուզը որոշակի ժամանակաշրջանում, գտնվելով կոմերցիոն և քաղաքային երաժշտության ազդեցության տակ, ապրել է ձևափոխումներ (այն, ինչ այսօր անվանում են փոփ-երաժշտություն): Այս տեսանկյունը առաջին անգամ հայտնեցին 20-ականների ֆոլկլորիստները, ովքեր հասցրել էին ունկնդրել «իսկական» բլյուզ մինչև նրա մասսայական կոմերցիոն տարբերակի հայտնվելը: Նրանք զգուշացնում էին, որ բլյուզը հավանաբար կմահանա, եթե ֆոլկ-բլյուզմենները սկսեն կրկնօրինակել ձանձրալի կոմերցիոն բլյուզը: Ինչպես մենք տեսնում ենք, այդպիսի բան տեղի չունեցավ: Ապացույցի համար բերվում էր այն փաստը, որ կոմերցիոն բլյուզը պարունակում է ավելի շատ հայհոյական բառեր և տեքստեր սեքսուալ թեմատիկայով: Սակայն ինչպես ցույց տվեցին հետագա ուսումնասիրումները, ֆոլկ-բլյուզում այդպիսի թեմաներ և ոչ պարկեշտ լեքսիկոն հանդիպում է ոչ միայն ավելի քիչ, այլ ընդհակառակը` ավելի հաճախ: Այնուամենայնիվ, այսօր էլ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ բլյուզը «մահացել է»: Ինչպես ցույց է տալիս փորձը, այս պարագայում մենք պարզապես գործ ունենք ուրիշ երաժշտական ժանրերի ռազմատենչ համախոհների հետ:

Այժմ ուշադրություն դարձնենք հաջորդ, բավականին հայտնի առասպելական տեսությանը, ըստ որի բլյուզը զարգացել է հետևյալ գծով` Դելտա-Չիկագո-Լոնդոն: Համաձայն նրա, բլյուզը ծնունդ է առել Միսիսիպիյի դելտայի պլանտացիաներում, գաղտել է Չիկագո, որտեղ 1940-50 թթ. էլեկտրականացվել է, իսկ հետո տեղափոխվել է Լոնդոն, որտեղ բլյուզ-սաունդը իրենց մեջ են ներընկալել այնպիսի խմբեր, ինչպիսիք են Rolling Stones-ն ու Yardbirds-ը: Այսպիսով, մենք կարող ենք հետևել բլյուզի զարգացման ուղուն, որը սկսվեց դելտա-բլյուզի պիոներներ Չարլի Պատոնը, որին հաջորդեցին Շոն Հաուզը, Ռոբերտ Ջոնսոնը և Մադդի Ուոթերսը, և այդպես մինչև Միկ Ջագեր և Էրիկ Կլեպտոն: Բլյուզի պատմական զարգացման այսպիսի ընկալումը, իհարկե, հարմարավետ է և պարզ, սակայն մենք պետք է ընդունենք, որ, չնայած Դելտան և Չիկագոն անշուշտ ունեցել են մեծ դեր բլյուզի զարգացման մեջ, սակայն նրանք միակը չէին այդ գործընթացում, և չի կարելի այդ բարդ զարգացումը այդքան պարզեցնել: Հայտնի են շատ երաժիշտներ ուրիշ տարածաշրջաններից և քաղաքներից, օրինակ` Տեխասը և Մեմֆիսը, որտեղից մեզ քաջ հայտնի են Blind lemon Jefferson-ը և B.B.King-ը:

Գաղափարախոսական տեսությունները սովորաբար բլյուզի «իմաստը» գտնելու արդյունքներն են: Այդ որոնումները գրեթե միշտ կայանում են տեքստերի և բլյուզմենների կենսագրության ուսումնասիրությունբերում: Ինչպես բլյուզի առաջացման առասպելները, գաղափարախոսական տեսություններն էլ մասամբ ճշմարիտ են, սակայն չափազանց  ընդհանուր են, և այս կամ այն տեսության ապացույցի համար հաճախ օգտագործվում են ընտրական մոտեցումներ: Այս տեսության պաշտպանները պետք է ուշադրություն դարձնեն բլյուզային պոեզիայի ուսումնսիրող Ստրելինգ Բրաունի խոսքերի վրա, որը նա ասել է դեռ 30-ականներին. «Բլյուզում մենք նույն ժամանակ տեսնում ենք ստոիցիզմ և խիղճ մեր նկատմամբ, հումոր և մելանքոլիա: Այնքան շատ բլյուզ կա, որ ամեն մի տեսանկյունը բլյուզմենների և ընդհանրապես նեգրական կյանքի մասին պետք է ապացուցվի:»

Առաջին հերթին դիտարկենք տարածված տեսություն, ըստ որի բլյուզը դիտարկվում է որպես սոցիալական բողոքի միջոց: Չնայած, որ բլյուզը, հանդիսանալով ինքնաարտահայտման ինտիմ ձև, կարող է թվալ բողոքի արտահայտման իդեալական միջոց: Այս տեսությունը տարածվում է բլյուզի շատ փոքր քանակի վրա, որի մեջ ակնհայտ արտահայտվում է բողոք: Բոլոր այն տարիներին, երբ բլյուզը ասոցացվում էր միայն սևամորթ ամերիկացիների հետ, դուք տեքստերում ավելի շուտ կգտնեք անձնական անբավարարության արտահայտում կյանքի այս կամ այն դրսևորուման նկատմամբ, քան հեղափոխության կոչ: 
Շատ պետական հիմնարկներ, որոնց վատ չէր լինի ձևափոխել, ոչ միայն շարունակում էին իրենց գործունեությունը նախկին տեսքով, այլ ավելի հիմնովին էին ամրապնդվում իրենց դիրքերում: Բլյուզմենին մնում էր միայն հաշտվել այդ փաստի հետ և երգել այն բանի մասին, ինչը նրա համար ոչ միայն կարևոր էր, այլ նաև «մոտիկ»: Բլյուզը, իհարկե, իր մեջ որոշ չափով պարունակում է սոցիալական բողոքի տարրեր, եթե հաշվի առնենք ամերիկյան հասարակության հիմունքների քննադատությունը, որով լի են բլյուզ տեքստերը: Եվ որոշ բլյուզմեններ գնացին այս ճանապարհով (օրինակ` Leadbelly-ն կամ J.B.Lenoir): Սակայն սխալ կլինի անվանել մասսայական բլյուզը` «սոցիալական»:

Սևամորթ ուսումնասիրողների մեծ մասը ժամանակին կ
արծիք էր հայտնում, որ բլյուզը իրենից ներկայացնում է աֆրոամերիկյան կոլեկտիվ կյանքի արտահայտման միջոց, նեգրերի կյանքի ինքնատիպ «հանրագիտարան»: Որոշ «սպիտակ» ուսումնասիրողներ նույնպես համաձայն էին այդ տեսանկյունի հետ: Արդեն 1911-ին սոցիոլոգ Չովարդ Օդումը կոչ էր անում դիտարկել բլյուզը որպես Հարավային սևամորթերին հասկանալու միջոց: Իհարկե, անիմաստ է վիճել այն փաստի դեմ, որ բլյուզը իրականում շատ բան է ուսուցանում աֆրոամերիկացիների կյանքի մասին: Սակայն պետք չէ մոռանալ, որ բլյուզը միայն արտահայտում է կատարողի անձնական զգացմունքները և հիմնված է նրա անձնական փորձի վրա: Նույն կերպ մենք կարող էինք անվանել քանթրին «սպիտակ» ֆերմերների կյանքի «հանրագիտարան»: Նույնպես նշենք, որ աֆրոամերիկացիների միջին խավը բլյուզին նախընտրում էր ջազ և սոուլ, իսկ հոգևոր խավը ընդհանրապես համարում էր բլյուզը «սատանայի» երաժշտություն:

Հաջորդ տեսության մեջ, որին ուշադրություն կդարձնենք, բլյուզը դիտարկվում է  ուղակի որպես զվարճանքի կամ ժամանցի մի տեսակ: Այս տեսության մասին առաջին անգամ խոսեց Սթիվեն Կալտը իր ուսումնասիրություններում, նվիրված Շարլի Պատտոնին և Սկիպ Ջեյմսին: Ոչ ոք, իհարկե, չի զղջում բլյուզի ժամանցային ֆունկցիաները և որ այն շոու-բիզնեսի մի մասնիկ է, սակայն դիտարկելը դա առաջին պլանում  նշանակում է մինչև վերջ չհասկանալ մնացած կարևոր բլյուզի դրսևորումները, օրինակ`  հոգևոր և փիլիսոփայական ինքնաարտահայտումը: Այսպիսի բլյուզի ընկալումը պարզեցնում է այդ երաժշտությունը, նույն ժամանակ առանձնացնելով այն աֆրոամերիկյան պատմական և սոցիալական համատեքստից:

Վերջնամասում կպատմենք բլյուզի քաոսային տեսության մասին: Այս տեսությունը առաջացավ վերջերս, և այդ պատճառով այդքան էլ հայտնի չէ: Ուսումնասիրողները առանձնացնում են կատարման «անփութությունը»` առանձ որևե փորձերի ջեմ-սեյշններ, «սպիտակ» ռոք-երաժիշտների սերը հարբած «ձայնի օրգիաների» նկատմամբ, որտեղ նրանք բղավում են և նվագում բարձր սոլոներ հին բլյուզմենների երաժշտության վրա: Այսպիսի մոտեցումը բնականաբար գտավ աջակցություն հենց այդ ռոք-աստղերի երկրպագուների մոտ, ովքեր այսօր տեսնում են բլյուզում «իրենց» երաժշտության արմատները: Կարելի է ենթադրել, որ այդպիսի երաժիշտների կյանքն ու երաժշտությունը շատերին թվում է քաոսային և նրանք սկսում են ասոցիացնել բլյուզը, որը համարվում է այդ երաժշտության արմատներ, անարխիայի և քաոսի հետ:
 



Այս երգը հաճախ կապում են Ռոբերտ Ջոնսի անվան շուրջ պտտվող լեգենդի հետ, ըստ որի, նա, խաչմերուկում, հոգին վաճառել է սատանային, երաժշտական տաղանդի դիմաց: Ուշագրավ է նաև «Խաչմերուկ» անվանումը: Խաչմերուկը միշտ համարվել է յուրահատուկ վայր` ճամփաբաժան, վայր` որտեղ պետք է որոշում կայացնել հետագա ընթացքի համար: Բոլոր հեքիաթների հերոսները հայտնվում են խաչմերուկներում, ուր հաճախ ցուցանակի վրա նշվում է`
_Ուղիղ կգնաս, այս ինչ բանը կլինի...
_Թե աջ գնաս` այնինչ բանին կհանդիպես...
_Ձախ գնաս` այս ինչ բանը կկորցնես...
... և ահա պետք է կայացնել որոշում, որից կարող է փոխվել ճակատագիր, պատմության ընթացք, մարդկային կյանք...
Ոչ ոք չի կարող խաչմերուկում երկար մնալ: Անգամ մեքենան, որը խաչմեչուկում է հայտնվում, պետք է հնարավորին չափ շուտ այն ազատի: Երբ հետագա ընթացքի ուղղությունն ընտրված է, պետք է շարժվել: Այլևս ետադարձ ընթացք չկա... և միարժամանակ մի քանի ճանապարհներով շարժվել չկա... միայն առաջ... միայն մեկ ճանապարհ...
Երգիչը պատմում է, որ գալով խաչմերուկ նա ծնկի է իջնում, և խնդրում է Աստծուն, որ գթա իրեն...
Նա փորձում է մեքենա բռնել,բայց նրան դա չի հաջողվում, իրեն այդտեղ չեն ճանաչում...
Նա նայում է ծագող արևին, որը ցած է իջնում...
Եվ իր մասին ասում է, թե կյանքի հատակն է իջնում...
Եվ գալով խաչմեչուկ, նայում է դեպի արևելք և արևմուտք և հասկանում է որ գերվել է բլուզով և հատակն է սուզվում... և պատմում է, որ իր կյանքի դժբախտություն է կին չունենալը...
Ըստ իս, թե կին չունենալու հանգամանքը, որը ստեղծված է միայնությունը փարատելու համար, թե այն, որ իրեն այնտեղ չեն ճանաչում, թե վերը նշված հակասությունները` ծագող արևը իջնում է, այնինչ այն պետք է վեր բարձրանա և իր հատակն իջնելու հանգամանքը... խոսում են հեղինակի տխրության և նրա միայնության մասին: Մի բարդ և անելանելի վիճակի մասին, որը իրեն քայքայում և կործանում է... և դա նրան ստիպում է որոշում կայացնել հետագա ընթացքի համար, այնքան էլ հեշտ չէ, իսկ ավելի ճիշտ շատ դժվար է...



Blind Lemon Jefferson – Match The Box  https://www.youtube.com/watch?v=JXC1jjRCXtg

вторник, 16 декабря 2014 г.

Բնական Աղետ

Սպիտակ քաղաք է Հայաստանի Լոռու մարզում։
Փամբակի գեղատեսիլ հովտում, Փամբակ գետի և նրա վտակՋրաշենի ափերին տարածված Սպիտակ քաղաքը մինչև 1949 թվականը կոչվել է Համամլու։
Համամլու գյուղի հիմնադրման մասին գրավոր վավերագրեր չկան։ Ենթադրվում է, որ գյուղի բնակչության զգալի մասը, մոտ երեք դար առաջ, գաղթել է Պարսկահայքի Հեր (հետագայի Խոյ) գավառից։ Համամլու կամ Համամլի անվանումը հավանաբար առաջացել էպարսկերեն համամ (բաղնիք) բառից։ Բաղնիքների առկայության մասին են վկայում (նախկին շաքարի գործարանի տեղում նախկին Դեմի կոչված հանդամասում) հայտնաբերված կավե մեծ կարասներն ու խողովակները։
Համամլուի նոր՝ Սպիտակ անվանումը կապված է քաղաքի շրջակայքում եղած կրաքարի հանքերի հետ։
1960 թվականից ՀՍՍՀ քաղաքների շարքին դասված Սպիտակը համանուն շրջանի կենտրոնն էր, 1971-ից հանրապետական ենթակայության քաղաքի կարգավիճակ ուներ։ Սպիտակ համայնքի տարածքի հյուսիսում ձգվում են Բազումի, իսկ հարավում՝ Փամբակի լեռնաշղթաները։ Սպիտակով են անցնում Երևան-Թբիլիսի երկաթուղին, Վանաձոր-Երևան, Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհները։ Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 93, Լոռու մարզկենտրոն Վանաձորից 18 կմ է։
Կլիման բարեխառն է, մեղմ ձմեռով, չափավոր տաք ամառով։ Տարեկան տեղումների միջին քանակը 439 մմ է։
Սպիտակը ծովի մակրդակից բարձր է 1650 մ։
Սպիտակը մի տարածք է, որին բաժին ընկավ 1988-ի դաժան երկրաշարժի ամենաահարկու հարվածը… 1988 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը 11 անց 41 րոպեին ստորգետնյա ահռելի ուժերը խորքից ցնցեցին Հայոց հինավուրց հողը… Հաշված վայրկյաններում արդյունաբերական ծաղկուն քաղաքն ավերակների կույտի վերածվեց, զոհվեց 4003 մարդ… Սահմռկեցուցիչ ողբերգությունը ընդհատեց գողտրիկ բնակավայրի տարեգրությունը…
Տարերային աղետից հետո սպիտակցին կարողացավ իր մեջ ուժ գտնել, կարողացավ տանել անտանելի ցավը, կամաց-կամաց շտկեց մեջքը, համայն մարդկության գթասրտության և օգնության դրսևորումից հետզհետե ամրապնդեց ապրելու և արարելու հուսալքված հավատը, արժանին մատուցելով իր բյուրավոր նահատակների սրբազան հիշատակին, սկսեց կերտել երկրի երեսից ջնջված իր ոստանի հետերկրաշարժյան տարեգրությունը։
Մինչ տարերային աղետը Սպիտակը զբաղեցնում էր մոտ 14 քառակուսի կիլոմետր տարածք, բնակավայրում ապրում էր 18400 մարդ։ Մոխիրներից փյունիկի նման հառնած քաղաքի բնակչությունը 2001 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 14984 մարդ։

среда, 15 октября 2014 г.

Ռոբերտ Շեքլի

Ռոբերտ Շեքլին  ամերիկացի հայտնի գրող ֆանտաստ, յուրօրինակ հումորով, սյուժեի անսպասելի զարգացումով աչքի ընկնող բազմաթիվ ֆանտաստիկական վեպերի, վիպակների և պատմվածքների հեղինակ : Շեքլիի պատմվածքներից մի քանիսը թարգմանվել են նաև հայերեն:

Ահա դրանցից մեկը «Ցանկությունների սահմանը» պատմվածաշարից, բարձր մատերիայի մասին, որը ես կարդացել եմ, հիմա փորձեմ վերլուծել այն, հայտնեմ իմ կարծիքը: Երբ առաջին անգամ կարդացի Շեքլինի այս ստեղծագործությունը, անկեղծ ասած ոչինչ չհասկացա: Մի քանի օր հետո նորից կարդացի, և հասկացա իմաստը: Ստեղծագործության  մեջ կար հումոր, այն արտահայտված էր տարօրինակ ձայնի և խաչբառի միջոցով:



Իմ կարծիքով Շեքլիի գրելաոճը տարբերվում է ուրիշ գրողների գրելաոճից Օրինակ` Վոլֆգանգ Բորխերթի: Առաջին հայացքից  ընթերցողին թվում է թե շատ  պարզ է գրված, բայց նա գրել է շատ խորիմաստ

понедельник, 13 октября 2014 г.

Camp

I went to scout camp with my friend Rene for 5 years . We went to lots of scout camps. In the camps we put up some tents to sleep in. We learned to survive in the forest or in the jungles. We climbed mountains,walked in the fields, played some scout games. 
In the camps we had some strict rules such as we had to clean our tents every day, they would check our tents to be clean. We didn't have any permeation to get out from the camp space but we get out anyway.Every day we got up 8:00 clock and we had to sleep at 10:00 clock.But our members still didn't sleep at 10:00,We played games,laughed and chatted till late at night. In our camps me and my friend Rene made a lot of friends. 
In our camp we had to wash our clothes.me and Rene did some bad things very bad things.
Once we took some eggs and then threw out them of the camp. Some of the eggs hit some guys outside but some of them hit the wall. Three years later we went back and it was still on the wall. Besides we escaped from our camp we got stuck in the camp area we struggled to get out but it was barbed wired. We could hardly crawled over them we bleed we got lots of wound in our arms but it was so funny.

понедельник, 6 октября 2014 г.

Գեղարվեստի Ավագ Դպրոց

Մի քանի օր առաջ, ավելի կոնկրետ` երեքշաբթի օրը, ես իմ դասարանի հետ գնացի Գեղարվեստի ավագ դպրոց:Մեզ այնտեղ դիմավորեցին տիկին Սոֆյան և 12-րդ դասարանի աշակերտները:Սկզբում մենք գնացինք ընթերցասրահ:Ըթերցասրահում զրուցեցինք Արշիլ Գորկու մասին, իսկ դրանից հետո գնացինք Կարեն Մկրտչյանի արվեստանոց:ճանապարհին կային աստիճաններ, որի վրա պատկերված էր Պիկասոյի դեմքը:Երբ մենք հասանք արվեստանոց, Կարեն Մկրտչյանը բացատրեց աբստրակցիոնիզմը, որից հետո մենք ուղևորվեցինք դեպի պատկերասրահ:Պատկերասրահում ներկա եղանք թատերական ներկայացման, որից հետո վերադարձանք Ավագ դպրոց:

вторник, 23 сентября 2014 г.

Օգտակար Հանածոներ



Նավթ
  

Երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո, արժեքավոր բնական պաշար: Նավթը տարբեր մոլեկուլային զանգվածով գազային, հեղուկ ու պինդ սահմանային, ցիկլիկ և արոմատիկ ածխաջրածինների, ինչպես նաև թթվածին, ծծումբ ու ազոտ պարունակող օրգանական միացությունների խառնուրդ է: Լինում է բաց շագանակագույնից (գրեթե անգույն) մինչև գորշ (գրեթե սև) գույնի: Նավթի մեջ լուծված են մեթան, էթան, պրոպան, բութան, ջրային գոլորշիներ, երբեմն՝ նաև ազոտ, ածխաթթվական գազ, ծծմբաջրածին, հելիում, արգոն, որոնք կոչվում են նավթին ուղեկցող գազեր:
  Նավթի առաջացումը. Կան նավթի անօրգանական և օրգանական ծագման վարկածներ: Ըստ անօրգանական ծագման վարկածի՝ նավթն առաջանում է Երկրի միջուկը կազմող մետաղների (մասնավորապես՝ երկաթի) կարբիդներից: Երկրի ընդերքում բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում երկաթի կարբիդի ու ջրի փոխազդեցությամբ առաջանում են ածխաջրածիններ, որոնք բարձրանում են երկրակեղևի վերին շերտեր և հավաքվում ծակոտկեն ապարներում:
Ըստ օրգանական ծագման վարկածի՝ նավթն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում` բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում ջրային բույսերի, կենդանիների ու միկրոօրգանիզմների մնացորդների քայքայումից:
Նավթը, առանց չափազանցության, համարվում է «սև ոսկի», և նավթի հանքեր ունեցող երկրներն այսօր մեծ առավելություններ ունեն:
Բնական գազեր
Բնական գազերը երկրակեղևում առաջացող գազային ածխաջրածիններն են: Դրանք հիմնականում կազմված են 80–90% մեթանից, 2–3% էթանից, պրոպանից, բութանից, քիչ քանակությամբ ծծմբաջրածնից, ազոտից և այլ իներտ գազերից: Բնական գազերն առաջանում են նստվածքային ապարներում պարունակվող օրգանական նյութերի փոխակերպման հետևանքով և կուտակվում են գազի տեղաշարժման ճանապարհին հանդիպող բնական խոռոչներում: Բնական գազի ամենախոշոր հանքավայրերը գտնվում են ԱՄՆ-ում, Ալժիրում, Իրանում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում (Արևմտյան Սիբիր):
ԱՇԽԱՐՀՈՒՄ էներգիայի պահանջարկի ավելի քան 20 տոկոսը բավարարում է բնական գազը։ Իսկ ինչպե՞ս է այն առաջանում։ Ի՞նչ պրոցեսներով այն պետք է անցնի, որ պատրաստ լինի օգտագործման համար։ Գազի որքա՞ն պաշար է մնացել։
Շատ գիտնականներ ենթադրում են, թե հազարավոր տարիներ առաջ բույսերի, կենդանիների, այդ թվում նաև պլանկտոնների մնացորդների քայքայման հետևանքով է առաջացել բնական գազը։ Ըստ այդ թեորիայի՝ երկար ժամանակի ընթացքում բակտերիալ քայքայման, երկրի վրա գտնվող նստվածքային ապարների ճնշման և երկրի խորքից եկող ջերմության հետևանքով օրգանական նյութերը փոխակերպվել են բրածո վառելիքի՝ քարածխի, գազի և նավթի։ Ժամանակի ընթացքում գազի մեծ մասը տեղաշարժման ճանապարհին կուտակվել է բնական խոռոչներում՝ երբեմն ձևավորելով գազային ահռելի հանքավայրեր կամ գազի հանքակույտեր, որոնք պահված են եղել կարծր ապարների շերտի տակ։ Որոշ հանքավայրեր ահռելի են, և դրանցում գազի պաշարը հասնում է տրիլիոնավոր խորանարդ մետրի։ Ինչպե՞ս են հայտնաբերվում գազի պաշարները։
Ածուխ
Ածուխները պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածոներ են, որոնք առաջացել են Երկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում` հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով: Միլիոնավոր տարիներ առաջ ներկայիս քաղաքների, դաշտերի ու անտառների տեղում աճել են հնագույն ծառեր: Ժամանակի ընթացքում այդ ծառերը մահացել են, ընկել ճահճոտ հողին, իսկ դրանց տեղում աճել են նորերը և այդպես շարունակ: Աստիճանաբար կուտակվել է այդ ծառերի մնացորդների հաստ մի շերտ: Տարիների ընթացքում միկրոօրգանիզմների ազդեցությամբ և օդի դժվարացած ներհոսքի պայմաններում այդ շերտի ոչ լրիվ քայքայման հետևանքով առաջացել է տորֆ: Վերջինս ծածկվել է գետերով հարթավայրեր բերվող տիղմով և ավազով: Ժամանակի ընթացքում հանքային լուծույթներիբարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում տորֆը փոխարկվել է սկզբում գորշ ածխի, այնուհետև՝ քարածխի, ավելի ուշ՝ անտրացիտի: Ածխածնի պարունակությունը գորշ ածուխներում կազմում է 55–78%, քարածուխներում՝ 75–92%, անտրացիտում՝ մինչև 98%: Ածխածնի պարունակության մեծացմամբ բարձրանում է հանածոյի ջերմատվությունը: Ածուխներին հաճախ անվանում են «արեգակնային պահածո»: Եվ դա ունի իր տրամաբանությունը, որովհետև տարիների ընթացքում արեգակնային էներգիան կուտակվում է բույսերում, որոնք այդ էներգիայի օգնությամբ ջրիցածխաթթու գազից և հանքային աղերիցսինթեզում են իրենց կենդանի մարմինը: Արդյունահանված ածուխներն այրվում են և ջերմության ձևով մեզ վերադարձնում հեռու-հեռավոր ժամանակներում բույսերի ամբարած այդ էներգիանԱծուխները կազմված են օրգանական (այրվող) և անօրգանական բաղադրիչներից: Օրգանական մասը կազմում են ջուրը (գորշ ածխի մոտ 50%-ը) և կալցիումիերկաթիալյումինիկալիումի  նատրիումի սիլիկատները  ֆոսֆատները,,սուլֆիդներն ու սուլֆատները: Ածխի համաշխարհային ընդհանուր պաշարները գնահատվում են 13,5 տրիլիոն տոննա, որից 51,5%-ը քարածուխն  է, 48,5%-ըգորշ ածուխը: Ածուխները հրաշալի վառելանյութ են, օգտագործվում են նաև որպես հումք մետաղաձուլության և քիմիական արդյունաբերության մեջ:Քարածուխը սև կամ գորշասև է՝ ուժեղ փայլով: Պարունակում է ավելի քիչ բուսական մնացորդներ և ունի ածխացման ավելի բարձր աստիճան, քան գորշ ածուխը:
Քարածխի մեծ պաշարներ կան ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, ՌԴ-ում, Ուկրաինայում, Չինաստանում, Հնդկաստանում, Ավստրալիայում:
Քարածխի կոքսացման՝ առանց օդի մուտքի բարձր ջերմաստիճաններում (1000–1200օC) տաքացման միջոցով ստացվում են կոքսագազ և քարածխային խեժ