понедельник, 6 октября 2014 г.

Գեղարվեստի Ավագ Դպրոց

Մի քանի օր առաջ, ավելի կոնկրետ` երեքշաբթի օրը, ես իմ դասարանի հետ գնացի Գեղարվեստի ավագ դպրոց:Մեզ այնտեղ դիմավորեցին տիկին Սոֆյան և 12-րդ դասարանի աշակերտները:Սկզբում մենք գնացինք ընթերցասրահ:Ըթերցասրահում զրուցեցինք Արշիլ Գորկու մասին, իսկ դրանից հետո գնացինք Կարեն Մկրտչյանի արվեստանոց:ճանապարհին կային աստիճաններ, որի վրա պատկերված էր Պիկասոյի դեմքը:Երբ մենք հասանք արվեստանոց, Կարեն Մկրտչյանը բացատրեց աբստրակցիոնիզմը, որից հետո մենք ուղևորվեցինք դեպի պատկերասրահ:Պատկերասրահում ներկա եղանք թատերական ներկայացման, որից հետո վերադարձանք Ավագ դպրոց:

Комментариев нет:

Отправить комментарий