Բնական և մարդածին
ռեկրեացիոն ռեսուրսներ
Մարդու հանգստի կազմակերպման, ինչպես նաև առողջության պահպանման համար նախատեսված վայրերն են ռեկրեացիոն ռեսուրսները: Լինում են 2 տեսակի՝ մարդածին և բնական: Մարդածին ռեկրեացիոն ռեսուրսի օրինակ է Փարիզի Էյֆելյան աշտարակը:

Աշտարակը կառուցվել է Գուստավ Էյֆելի կողմից՝ ֆրանսիական հեղափոխության 100-ամյակի պատվին: Ճարտարապետի կողմից այն կոչվել է «300 մետրանոց աշտարակ»: Այսօր այն կոչում են նաև «Ֆրանսիայի երկաթե տիկին»: Աշտարակը դարձել է զբոսաշրջիկների սիրելի վայրը Փարիզում: Օրական հազարավոր մարդիկ են բարձրանում աշտարակի գագաթը, հազարավոր մարդիկ են ներքև իջնում 1792 աստիճաններով: Հիմքը իրենից ներկայացնում է չորս հսկայական կամուրջներ, որոնք հիմնված են սյուների վրա: Կառույցի վրա աշխատել է 300 աշխատող` 50 ինժեներ և 250 բանվոր: Էյֆելյան աշտարակը կառուցված է 18,038 մետաղական տարրերից: Ընդհանուր շինությունը մեկ ընդհանուր վերելակ չունի, դրանք երեքն են, քանի որ աշտարակի հարկերըկտրատված են, և վերելակը 1-ին հարկից միանգամից 3-րդը բարձրանալ չի կարող: Յուրաքանչյուր հարկում կամեկ վերելակ, և մինչև գագաթը հասնելու համար հարկավոր է օգտվել բոլոր վերելակներից: 1983թ.-ից վերելակները փոխարինվել են էլեկտրականով: 1989թ. աշտարակը լուսավորվել է 1000 գազային լուսամփոփների և 2 լուսարձակների շնորհիվ: Էյֆելյան աշտարակը բացման օրվանից ներկված է եղել Ֆրանսիայի դրոշի գույներով՝ կապույտ, սպիտակ և կարմիր։ Աշտարակի ներկայիս գույնը կարմրաշագանակագույն է։ 2009 թվականին տոնվեց Աշտարակի 120 ամյակը։Ամբողջ աշխարհում վճարովի տեսարժան վայրերի ցուցակում նա առաջինն է։

Շաքին Հայաստանի ամենաբարձր ջրվեժն է՝ 18 մետր բարձրությամբ։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1700 մետր բարձրության վրա: Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ` հարուստ ժայռերով և քարայրներով։ Դրանցում հայտնաբերվել են մարդու գործունեության հետքեր, ինչպես նաև մոխիր, որը թվագրվում է պալեոլիթի ժամանակաշրջանին։ Շաքիի ջրվեժը գտնվում է Որոտանի կիրճում, Սիսիանից 3կմ դեպի հյուսիս-արևմուտք, Որոտանի վտակ` Շաքի գետի վրա: Այստեղ այցելուների պակաս չի զգացվում, մարդիկ գալիս են իրենց հանգիստն անցկացնելու և Շաքիի ջրվեժի աղջկական գեղեցկությամբ զմայլվելու համար:
Անհետացող Անտառներ
1.Կոնգոյի
արևադարձային անտառը
Կոնգոյի
անտառներն իրենց չափերով զիջում են միայն Ամազոնի անտառներին և տարածվում է 4
աֆրիկյան պետությունների տարածքում: Անտառն անհետացման եզրին է հայտնվել
լայնածավալ ծառահատումների և բնակիչների գյուղատնտեսական ակտիվության հետևանքով:
2.Սանդերլենդ
անտառը
Մալայզիայի,
Ինդոնեզիայի և Պապուա Նոր Գվինեայի խոնավ արևադարձային անտառները հաճախ կոչում է
մեկ անվանմամբ`Սանդերլենդ անտառ: Ինչպես անհետացման եզրին գտնվող շատ անտառներ,
սրանք ևս հայտնվել են այս վիճակում ծառահատումների հետևանքով:
3.Արևելաաֆրիկյան
արևադարձային և մերձարևադարձային անտառներ
Այս անտառները
ձգվում են Քենիայով,Մոզամբիկով և Տանզանիայով մեկ և վտանգված են, քանի որ աճող
բնակչությանը սննդի պահանջարկը բավարարելու նպատակով այստեղ լուրջ անտառահատումներ
են իրականցվում գյուղատնտեսական տարածքներ ստեղծելու համար:
4.Հիմալայան
արևադարձային և մերձարևադարձային խոնավ անտառներ
Սրանք ձգվում են
Նեպալից մինչև Լաոս` ներառելով նաև Մյանմարն և հյուսիսային Հնդկաստանը: Անտառները
հատվում են տեղի բնակչության կողմից առօրյա հոգսերը հոգալու համար:
5.Հարավային
Ամերիկայի Սավանաները
Այս անտառները
վերանում են գյուղատնտեսական գործունեության և փայտածուխի հանքերի պատճառով: Ի
տարբերություն աֆրիկյան սավանաների, որտեղ հիմնական բնակիչները փղերն են ու
առյուծները, Հարավային Ամերիկայի սավանաներում բնակվում են գայլեր և ջայլամներ:
6.Մեզոամերիկյան
անտառներ
Այս անտառները
ձգվում են Մեքսիկայից մինչև Կոստա Ռիկա: Ներկայում դրանք հատվում են
գյուղատնտեսության և հանգստյան կենտրոններ ստեղծելու համար: Մեզոամերիկյան
անտառներում է աճում աշխարհում ամենաթանկ գնահատվող ծառատեսակներից մեկը`կարմիր
ծառը:
7.Ատլանտյան Չոր անտառներ
Գյուղատնտեսական
գործունեության ծավալումը և սրընթաց զարգացումը անտառին սպառնող հիմնական
խնդիրներն են:
8.Ֆիլիպինների
անտառներ
Այս անտառների
գոյությանը սպառնող վտանգը պայմանավորված է զարգացող զբոսաշրջության և գլոբալ
տաքացման հետևանքով ջրի մակարդակի բարձրացմամբ:
9.Մադագասկարի
արևադարձային անտառներ
Անտառների
ոչնչացումը պայմանավորված է հիմնականում երկրի տնտեսական ծանր վիճակով, ինչի
պատճառով բնակիչները իրականացնում են լայնածավալ ծառահատումներ: Բացի այդ, այստեղ
աճում են համաշխարհային շուկայում մեծ պահանջարկ ունեցող մի շարք ծառատեսակներ:
Թեև կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկում անտառը պաշտպանելու նպատակով,
սակայն դրանք այդքան էլ արդյունավետ չեն:
10.Ամազոնի արևադարձային
անտառները համարվում են աշխարհում ամենավտանգված անտառները, քանի որ այնտեղ
լայնածավալ անտառահատումներ են իրականացվում խոշոր եղջերավոր կենդանիների համար
արոտավայրեր և ճանապարհներ ստեղծելու նպատակով:
Անտառների դասակարգումը
Կախված աշխարհագրական լայնությունից տարբերվոմ են`
1. Թաց արևադարձային անտառներ (սելվա, գիլեա, ջունգլիներ)՝ հասարակածային մշտադալար անտառներ, ունեն ֆլորայի և ֆաունայի մեծ տեսականի: Մեծհարկայնությունը միայն փոքր քանակությամբ լույս է թույլ տալիս ներթափանցելներքին հարկեր։ Բոլոր արևադարձային անտառների կեսից ավելին արդենոչնչացված է:Դասական օրինակ կարող են լինել Հնդկաստանի, Ամազոն և Կոնգո գետի ավազանի ջունգլիները:
2. Կաատինգա՝ (Բրազիլիայի հնդկացիների լեզվով` caa-անտառ, tinga-սպիտակ, բաց),
չոր տերևաթափվող արևադարձային անտառներ:
չոր տերևաթափվող արևադարձային անտառներ:
3. Ավստրալիայի էվկալիպտի անտառներ՝ մշտադալար մերձարևադարձային անտառնր:
4. Տրևաթափվող անտառներ (լայնատերև և մանրատերև): Հիմնականում գտնվում են հյուսիսային կիսագնդում: Շնորհիվ լույսի թափանցման՝ կյանքը անտառի ստորի հատվածում ավելի ակտիվ է:
5. Տայգա՝ փշատերև անտառ: Ամենատարածվածն է, ներառում է Սիբիրի, Կանադայի, Սկանդինավիայի և Ալյասկայի անտառների 50%-ից ավելին: Ֆլորան հիմնականում ներկայացված է մշտադալար փշատերև անտառներով և բույսերով:
6. Խառը անտառներ, որոնցում աճում են ինչպես լայնատերև, այնպես էլ փշատերև ծառեր: Տարածված է գրեթե ողջ Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում:
Բառեխառն գոտու խառը և լայնատերև անտառներ
Բարեխառն գոտու խառը և լայնատերև անտառները տարածվում են Արևմտյան Եվրոպայի բարեխառն լայնություններում, Ռուսաստանի եվրոպական մասի միջին և հարավային շրջաններում, Ղրիմում, Կովկասում, Ասիայի ներքին ցամաքային շրջաններում, Հեռավոր Արևելքում, Սախալինում, Կամչատկայում, Մանջուրիայում, Արևելյան Չինաստանում, Հյուսիսային Ճապոնիայում, Հյուսիսային Ամերիկայի մերձատլանտյան նահանգներում: Այս անտառները բնորոշ են բարեխառն գոտու տաք և խոնավ կլիմայով շրջաններին: Դրանցում զարգացած է փարթամ մեզոֆիլ բուսականությունը: Լայնատերև անտառները տերևածածկ են միայն ամռանը` վեգետացիայի համար բարենպաստ ամիսներին, իսկ աշնանը ջերմաստիճանի նվազման հետևանքով տերևաթափվում են և ձմռանը մերկանում: Լայնատերև ծառատեսակներ են հաճարենին, կաղնին, շագանակենին, հացենին, լորենին, ընկուզենին և այլն: Այս անտառներում հանդիպում են նաև մանրատերև ծառեր՝ կեչի և կաղամախի: Լայնատերև ծառերն աչքի են ընկնում լայն տերևաթիթեղիկներով, տերևներն ունեն վառ կանաչ գույն, զուրկ են մազածածկից: Ծառերի բներն ու ճյուղերը ծածկված են հաստ կեղևով, իսկ բողբոջները՝ ամուր իրար վրա նստած թեփուկներով: Այս առանձնահատկությունները ձմռանը նվազեցնում են գոլորշիացման ինտենսիվությունը: Ի տարբերություն ասեղնատերևավորների՝ լայնատերև անտառներն աչքի են ընկնում լավ զարգացած (2 ծառային, 2 թփուտային և մի քանի խոտային) շարահարկայնությամբ, հարուստ ենթանտառով և խոտածածկույթով: Լայնատերև անտառների կենդանական աշխարհը հարուստ է և բազմազան:
Կարծիք
Անտառները մեծ նշանակություն ունեն մարդու կյանքում: Այսօր մարդիկ այնքան ծառեր են հատում, որ բնապահպանները անհանգստանում են այդ խնդրի առիթով և քայլեր են ձեռնարկում արհեստական անտառներ ստեղծելու վերաբերյալ: Հայաստանի կառավարությունը անտառահատներին քրեական պատասխանատվության է ենթարկում: Ներկայումս այնքան է ավելացել գործարանների և ավտոմեքենաների թիվը, որ չափազանց մեծ քանակությամբ ածխաթթու գազ է արտանետվում օդ, իսկ օդը մաքուր պահելու և թթվածնով հարստացնելու համար անհրաժեշտ են ծառեր: Յուրաքանչյուրը ով ծառ է կտրում պետք է մտածի, որ նախ ինքն իրեն է վնասում, ինչպես նաև բնությանը:
Комментариев нет:
Отправить комментарий