Հայոց լեզու և Գրականություն


Ակսել Բակունց

Картинки по запросу ակսել բակունցԱկսել Բակունցն ապրեց ստեղծագործական կարճատև կյանք` 1923-1937թթ., որի ընթացքում հասցրեց գրել ու հրապարակել պատմվածքների չորս ժողովածու` «Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը», «Սպիտակ ձին», «Եղբայրության ընկուզենիները», ինչպես նաև առանձին մասեր «Կարմրաքար» և «Խաչատուր Աբովյան» անավարտ վեպերից: Նրա պատմվածքներում և ակնարկներում պատկերված են իր հայրենի եզերքն ու նրա մարդիկ: Բակունցի արձակի լեզուն գեղեցիկ է, բանաստեղծական ու գունեղ` ինչպես հայկական գորգերի նուրբ զարդանախշերն ու հայ ճարտարապետության քանդակազարդ խոյակները:

Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1899թ. հունիսի 13-ին Գորիսում` տոհմիկ գյուղացու ընտանիքում: Ծննդավայրի ծխական դպրոցն ավարտելուց հետո, «որպես հույժ գովելի աշակերտ», համագյուղացիների միջնորդությամբ ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ և կատարել է գրական առաջին փորձերը:
Ճեմարանը ժամանակավոր փակվելու պատճառով 1915-16թթ. Բակունցը հայրենի Զանգեզուրի հեռավոր գյուղերից մեկում` Լորում, մեկ տարի աշխատում է որպես ուսուցիչ: Հետագայում գրված «Խոնարհ աղջիկը» պատմվածքը ծնվել է այդ օրերի տպավորություններից:
1917թ., ճեմարանի դասարանական բաժինն ավարտելուց հետո, հայ ժողովրդի գլխին կուտակված սև ամպերը տասնութամյա պատանուն ստիպեցին թողնել խաղաղ աշխատանքն ու դառնալ հայկական կամավորական բանակի զինվոր` Էրզրումի ճակատում: Երիտասարդ Ե. Չարենցի նման Ա. Բակունցն էլ ապրեց ծանր ողբերգություն` բզկտված կապուտաչյա հայրենիքի, նրա մեծ կորուստների համար: 1920թ. մայիսի 26-ին Սարդարապատում հայ ժողովուրդը վճռական ճակատամարտի ելավ թուրքական բանակի դեմ, որը և որոշեց նրա հետագա գոյության և անկախ պետականության ճակատագիրը:
Այդ նորօրյա Ավարայրի մասնակիցն ու քաջարի զինվորն էր նաև ապագա մեծ գրողը` Ակսել Բակունցը:
1927թ., երբ Բակունցն ավարտել էր Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ու իբրև գյուղատնտես աշխատում էր հայրենի լեռնաշխարհում, լույս տեսավ նրա «Մթնաձոր» ժողովածուն: Այդ ժողովածուում Բակունցը պատկերեց հայ գյուղաշխարհի իրական կյանքը, գյուղաշխարհ, որի զավակն էր և որտեղ ապրում էր ինքը` գրողը: Մթնաձորում մի կողմից նա տեսնում է կուսական բնության անկրկնելի գեղեցկություն, մարդկային հոգու անբիծ մաքրություն, մյուս կողմից` դառնություն ու ցավ, խավար ու տգիտություն:
Մթնաձորը մեծ աշխարհից կտրված «մի ուրույն աշխարհ» է: Մթնաձորի մարդիկ այնքան հեռու են մեծ աշխարհից, որ լույսի ոչ մի շող չեն ստանում նրանից: Բիրտ ուժն ու կամայականությունն են թագավորում այնտեղ, օրենք կոչվածը զենք է տիրողների ձեռքում:
Բակունցն ապրում է իր հերոսների ճակատագրով, որոնց մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ լուսավոր շող կա. այդ դաժան միջավայրում նրանք ստեղծում են իրենց կախարդական հեքիաթն ու ապրում են այդ հեքիաթի գույներով:
Բակունցը սիրում և հասկանում էր բնության լեզուն: Նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում կան գունեղ ու կենդանի բնապատկերներ, որոնք ունեն քնարական շունչ ու հուզականություն:
Իր հայրենի երկրին, նրա մարդկանց, բնությանը, հող ու ջրին անսահմանորեն նվիրված մարդն ու քաղաքացին, մեծ գրողն ու արվեստագետը դարձավ ստալինյան բռնապետության զոհը: Նա գնդակահարվեց Ծիծեռնակաբերդի բարձունքում 1937թ. ամառային մի օր` վաղ արշալույսին...
Բակուցնի պատմվածքներում ընդհանուրը ժամանակի հասարակությանժողովրդի կենցաղիարտացոլումն էժամանակի բացասական իրավիճակըանարդարությունըանհավասարությունը:

Առաջինըոր ընթերցել ենք «Միրհավը» պատմվածքն է:

Միրհավում շեշտվում է մարդու՝ որպես մարդ արժեքի բացակայության և որպես առարկադիտարկվելուգենդերային անհավասարության փաստըՍոնաին ամուսնացնում կամ ավելի ճիշտկլինի ասել վաճառում են հարևան մեծահարուստի հետԸստ ժամանակի ավանդույթների փեսանպետք է աղջկան համարժեք նվերներ՝ անասուններառարկաներ ընծայեր նրա ծնողներինԻսկԴիլանը լինելով սովորական հողագործ չէր կարողանա որպես հարկն է փողհատուցելԱհա հենցայս շահից բխելով էլ Սոնային ամուսնացնում ենՍակայն Սոնայի յարը մնում է Դիլան դայինքանիոր հարսանիքից հետո էլ Սոնան գալիս է Դիլանի մոտ:
Բակունցը իր ստեղծագործությունների մեջ շատ է օգտգործում բառերորոնցում դնում է հետաքրքիրերանգներԱշունտերևաթափլազուրարևածաղիկմանուշակՍա նրա ստեղծագործություններիառանձնահատկությունն էԻսահակյանը ասել է թե այն գույներովորոնցով նկարում է Սարյանը իրկավների վրաԲակունցը շարում է սպիտակ տողերին:
Հաջորդը «Սպիտակ ձին» է:
Այստեղ Բակունցը մտածված ընտրել է ձիու կերպարըի նկատի ունենալով նրահավատարմությունըգեղեցկությունըազատատենչությունը:



1. Ցոլակը նրանց ձին էրկապտավուն մորթովորի վրաինչպես աստղերըցրված էին սպիտակնշաններ։ Երկարալիքաձև պոչ ուներ Ցոլակը։ Եվ ասում էինթե մի հին և ազնիվ ցեղի շառավիղն էրայդ ձինոր Սիմոնը գնել էր երկու տարի առաջփոխարենը տալով իրենց էշըմի անմայր հորթմիկարպետ և երկու բեռ ցորեն։Եվ Սիմոնին թվացթե իրենց տնից տանում են ոչ թե մի ձիայլ իրեղբորըիր որդունայնպեսինչպես անցյալ ամառ շատ տներից տարան նրանց որդիներին ուեղբայրներին։



2. Երբ ձիավորներին հասավԿոստանդ աղան սանձը ձգեց և հազիվ կարողացավ պահել ձիուգլուխը։ Կապույտ քրտինքի փրփուրը նստել էր ձիու սպիտակ մորթի վրա։ Ձին կարմիր ռունգներըփնչացնում էրկանգնած տեղը ոտքերն անհանգիստ դոփում։



 Կոստանդ աղայի ձին վստահում էր տիրոջըսակայան շարունակում էր հոգով լինել ազատԻսկՑոլակը առանց կասկածելու էր վստահումև երբ Սիմոնը նրա մեջքն էր տրորումնա չէրըմբոստանումքանի որ գիտեր՝ տերը իրեն վատություն չի անի:
Բակունցը ձիերին համեմատում է մարդկանց հետ՝ ոմանք հնազանդվում են և չեն առարկումոմանքհնազանդվում ենբայց նաև ցույց տալիս իրենց ազատությունըոմանք չեն ընդունումանազատությունըԱյս զուգահեռը կարելի է տանել նաև պետությունների մեջ:
Մարդկանց արժեքները տարբեր ենՈմանց համար հարստություն է ոսկինմյուսների համարգեղեցկությունըև այլնԱյս է ցանկացել ասել ԲակունցըՀնագետի հարստությունը հնություններնէինև դրանց ճանապարհին նա տրորում էր մանուշակընկարչի համար՝ գեղեցկությունը՝մանուշակներն էրկինընա չնկատեցթե ինչպես իր նկարով տրորեց կնոջըԻսկ գյուղացու  համարհարստությունը ոսկիներն էինև նա չէր հասկանումոր կա ավելի թանկ բան քան ոսկին:
Այս պատմվածքով Բակունցը ցանկանում է ասելոր մարդկանց արժեքները տարբերվում ենև ճիշտորոշում կայացնելու համար պետք է դիտարկել եռանկյունը բոլոր երեք կողմերից:
Ինչպես նշել էի վերըԲակունցի ստեղծագործությունները շատ գունեղ են և ընթերցողին կլանում ենիրենց գիրկըԻնձ շատ դուր եկավ:

Ավետիք Իսահակյան 

Картинки по запросу ավետիք իսահակյանԻսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ - 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր:
Գրակ. գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արեւմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում:
Բանտից դուր գալուց հետո տպագրել է “Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը, սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող “Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ, աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկդրել գրականության և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում: 1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ: 1908-ի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո (ինչպես և Հ. Թումանյանը), խոշոր գրավականով ազատվել կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911-ին Իսահակյանը տարագվել է:
Բնավ չհավատալով երիտթուրքերի խոստումներին Արեւմտյան Հայաստանի ինքնավարության վերաբերյալ և ենթադրելով, որ Հայաստանին սպառնացող պանթուրքական վտանգը կարող է կանխել Թուրքիայի հովանավոր կայզերական Գերմանիան, Իսահակյանը մեկնել է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցել Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը: Սկսված առաջին համաշխարհային պատերազմը և Մեծ եղեռնը հաստատեցին Իսահակյանի ամենամռայլ կանխատեսումները երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության վերաբերյալ: Պատերազմից և եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը: Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-22-ի «Հիշատակարան» գրառումներով: Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը: Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները:
XIX դ. վերջի և XX դ. սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկակական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և, ավաղ, մնաց անավարտ: «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ լուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը: Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի...»,— սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում:
1926 Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու եւ մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930թ եւ ապրեց այնտեղ մինչ 1936թ՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։
Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ 1946թ, 1946–57թթ Հայաստանի գրողների միության նախագահ է։
Մահացել է 1957թ հոկտեմբերի 17-ին՝ Երեւանում։



Հովհաննես Թումանյան



Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։
Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։
Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում "Բանաստեղծություններ" հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։
Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։
1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է "Վերնատուն" գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։
XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:
1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։

Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։

«Անուշ» Պոեմի վերլուծությունը

«Անուշ»  պոեմը կարդալով՝ կարող ենք լրիվ պատկերացում կազմել ժամանակի բարքերի և սովորույթների մասին: Անուշն իր ժամակաշրջանի համեմատ բավականին համարձակ աղջիկ էր, նա համարձակվում էր հանդիպել չոբան Սարոյի հետ, խոսել զրուցել նրա հետ, իսկ այնուհետև  վերադառնում էր տուն և խաբում էր մորը՝ զանազան ստեր հորինելով: Նա ուներ նաև եղբայր՝ Մոսին: Անուշը նաև սնոտիապաշտ էր՝ ինչպես և իր ժամանակի բոլոր կանայք: Նա Համբարձման տոնին վիճակ հանելիս հանեց «վատ թուղթ» և դա պատճառ դարձավ, որ նա մտածի, թե իքն ամենադժբախտն է և թե իր ճակատագիրը խեղվելու է: Նա միանգամից հիշեց նաև, որ իրեն անիծել են, քանի որ նրա մայրը հաց չէր տվել պառավ դերվիշին և դառը մտքերը սկսեցին պատել նրա միտքը: Միգուցե, եթե վատ չտրամադրվեր և չհավատար այդ վատ գուշակությանը ամեն ինչ չլիներ այնպես, ինչպես եղավ: Այս պատմության դժբախտ վերջաբանի պատճառ դարձավ այն՝, որ կոխի ժամանակ Սարոն տեսնելով Անուշին և ոգևորվելով Մոսիի մեջքը խփեց գետնին, որը պատվի ոտնահարում էր համարվում: Դրանից հետո Մոսին ցանկանում էր սպանել Մարոյին և դանակի միջոցով  «հանել» սերը Անուշի սրտից, իսկ Անուշը շարունակ երդվում էր, որ այլևս չի սիրի Սարոյին: Սարոն հասկացավ, որ եթե նա օրինական ձևով խնդրի Անուշի ձեռքը նրան չեն տա Անուշին, այդ-իսկ պատճառով էլ նա փախցրեց Անուշին: Իսկ Անուշը քիչ ժամանակ անց վերադարձավ և իհարկե արժանացավ ծնողների և շրջապատի հանիմանությանը: Իսկ Մոսին էլ պատիվը «փրկելու » համար սպանեց Սարոյին և խեղեց, թե՛ Անուշի, թե՛ Սարոյի ճակատագրերը, քանի որ դրանից հետո էլ Անուշը խելագարվեց և նետեց իրեն Դեբեթ գետը: Մոսին իմ կարծիքով այդքան էլ մեղավոր չէր, նա ժամանակի զոհն էր, եթե այդ դեպքերը տեղի ունենային մեր ժամանակներում նա կունենար այլընտրանք և պատիվը փրկելու այլ միջոց: Այնուամենայնիվ նրանք բոլորն էլ ժամանակի ու բարքերի զոհերն էին: Ժամանակի և սովորույթների մյուս զոհերն էին նաև Թումանյանի մյուս հերոսները, օրինակ՝ Մարոն: Եվ եթե այդ ժամանակներում հայերն ունանային ավելի ժամանակակից մտածելակերպ գուցե չլինեին այդքան զոհեր:


Թումանյանն իմ կարծիքով ազգային գրող է՝ ազգային բառիս բուն իմաստով: Նրա բոլոր ստեղծագործություններն արտացոլում են ազգայինը՝ սկսած հեքիաթներից, վերջացրած պոեմներով: Նա մեր հայ գրողներից միակն է, ում կենսագրականը արտացոլում է հայի բնավորությունն ու մենտալիտետը: Թումանյանն ինձ համար հետաքրքիր գրող է, եթե անգամ հետաքրքրությամբ չկարդաս նրա ստեղծագործությունները, ապա զուտ քո արմատների և ավանդույթների մասի տեղեկությունները քեզ պետք է հետաքրքրեն, քանի որ ուրիշ ոչ մի գրող չի անդրադառնում դրանց: Դա նաև կարելի է համարել ազգի պահպանման գործոն: Ինձ Թումանյանի ստեղծագործությունները հետաքրքրել են հենց դրա համար, ես հենց դրանց միջոցով ծանոթացա հայերի շատ ավանդույթներին, որոնք այսօր անգամ ծիծաղելի են թվում:

Մուշեղ Գալշոյան 

Մուշեղ Գալշոյան (Մուշեղ Հովեի Մանուկյան, 1933, դեկտեմբերի 13, գ. Մեհրիբան (այժմ` Կաթնաղբյուր, Արագածոտնի մարզ) - 1980,հոկտեմբերի 15, Կաթնաղբյուր), հայ արձակագիր, լրագրող, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր: Գրական անուն է դարձրել տոհմական Գալշոյան ազգանունը:
1957-ին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի այգեգործական ֆակուլտետը: 1957-ին աշխատել է Աշտարակի շրջանի Կոշի մեքենատրակտորային կայանում, 1958-60-ին` Արտենիում (այժմ` Արագածոտնի մարզում) որպես փորձադաշտի ագրոնոմ, 1960-61-ին` Թալինի շրջանային «Կոմունիզմի դրոշով» թերթում, 1961-62-ին` Աշտարակի «Արագած» միջշրջանային թերթում որպես գրական աշխատող, 1964-67-ին` «Ավանգարդ» թերթում որպես գրական աշխատող, ապա բաժնի վարիչ, 1967-69-ին` «Գարուն» ամսագրում որպես բաժնի վարիչ: 1969-71-ին սովորել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում: 1971-75-ին աշխատել է «Գարուն» ամսագրում: 1975-77-ին եղել է «Սովետական գրող» հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ: Նրա «Բովտուն» վեպը 1973-ին արժանացել է ՀԳՄ գրական առաջին կարգի մրցանակի:
Մ. Գալշոյանի առաջին ստեղծագործությունը լույս է տեսել 1959-ին, Թալինի «Կոմունիզմի դրոշով» թերթում:
Գալշոյանի ստեղծագործություններում կորուսյալ հայրենիքի կարոտն է, Մեծ եղեռն ապրած հայության արդար դատը:
Ռուսերեն առանձին գրքերով լույս են տեսել նրա «Ձորի Միրոն» վիպակը, «Քարե հովտում» (Մոսկվա, 1977, գրքի մեջ մտնում են «Ձորի Միրոն» վիպակը և «Բովտուն» վեպը), «Ծաղկած քարեր» (Երևան, 1977), լիտվերեն` «Ձորի Միրոն» (Վիլնյուս, 1977), բուլղարերեն` «Բովտուն», «Ձորի Միրոն» (Սոֆիա, 1978):
«Դրուժբա նարոդով» ամսագիրը 1978-ի թիվ 1-ում տպագրել է Մ. Գալշոյանի «Մարութա սարի ամպերը» շարքի երկու պատմվածք, որոնք արժանացել են տարվա լավագույն պատմվածքի մրցանակին: Նրա սցենարներով նկարահանվել են «Հնավանդ թմբուկը», «Բովտուն», «Ձորի Միրոն» կինոնկարները:

«Կանչը»

-Ալեեե՜.. Ալե, իմ հոգին, Ալեեե՜…
Պստլիկ Ալեն… Եվ Զորոն անակնկալ հասկացավ, զգաց, որ նա իր Ալեն է, ուրիշ ոչ մեկինը, իր Ալեն է ու կա:
Գարնան է՜ն առավոտը նրա համար էր այնքան լուրթ ու գեղեցիկ, որովհետև արևի խավարում պետք է լիներ…
Եվ հանդիպեց մեկ էլ հիսունհինգ տարի հետո…
Գյուղեր մտան՝ դուրս եկան, մտան, դուրս եկան, ամեն գյուղում Զորոն, է՜, քանի կարասի գինի փորձեց, բայց ոչ մեկը սրտովը չէր:
Եվ պատասխանի վրա Զորոն կուչ եկավ, ինչպես կծկվում են շպրտված քարից:
-Սարեկա՞ն,- դժվարությամբ մեկնվեց Զորոն,- Սարեկա՞ն,- և չնայած պառավը շատ մոտ էր, Զորոն դեմքը մոտեցրեց և կկոցած նայեց աչքերի մեջ… Հոգնած ու տխուր էին պառավի աչքերը, բայց խորքում չարաճճի ժպիտի մարմրող կայծեր կային: Զորոն կախեց գլուխը, ապա մտմտուն ու շեղակի նայեց կնոջ թևն ի կախ տաքդեղի շարուկին, հետո հեռո՜ւ- հեռվից, շատ հեռվից եկող մի ժպիտ՝ կոտոր, մեղք ու կրակ, սարդոստայնի պես խճճվեց բեղին, և նա շշնջաց՝ Ալե՜ն: Նույնիսկ պառավը չլսեց իր անունը: -Ալե՜ն,- շշնջաց Զորոն ու ծանր շտկվեց: Շտվեց, ձգվեց, ձգվեց (վերջին տարիներին որդին հորը այդպես շիտակ ու ձիգ չէր տեսել), արտասովոր ձգվեց և դիմացը կանգնած պստլիկ կնոջ գլուխն ի վեր նայեց հեռու, տների ու ծառերի արանքից գտավ լեռնապարը և որքան շունչը հերիքում էր կանչեց.- Հըըիիի՜, Ալեե՜ն, … Ալե՜ն,
Պառավը, որ հուզված կուչուռել էր, փլվեց ծնկներին և հոնգուր-հոնգուր լաց եղավ: Դրսից լսվում էր կանչը՝ Ալե՜ե, ոչ ոք իրեն այդպես չէր կանչել՝ այդպես ջերմ, այդքան սրտանց, այդպես կարոտիկ, աղոթքի նման, երգի պես, հեռու լեռներից եկող արձագանքի պես… Ալե՜ե,- գնալով հեռվից էր լսվում կանչը: - հայացքը հեռու լեռներին՝ հա՜ կրկնեց,- Ալեե ՜ն...
-  Քու խոսքը կոտորումի մասին չէ՞, ախպե՛ր Զորո: -  Կոտորումի մասին է ու... սիրո մասին է, Ալե՛:
Թե՝ չպիտի լինի... թե՝ չպիտի լիներ, էն կապույտ առավոտը ինչո՞ւ ծնվեց, թե Զորոն էդ առավոտ իր պստիկ, նախշուն Ալեին պետք է գտներ ու իրիկուն չեկած՝ կորցներ, էդ լույսառավոտը ինչո՞ւ եղավ, Ալե ... Եղավ, որ գար էս մեղավոր աշխարհի մեղքը ավելացներ ու էրթա՞ր, եղավ, որ գար դաղեր Զորոյի հոգին ու էրթա՞ր, որ Զորոյին ասեր, թե աշխարհում էսպես-էսպես անուշ բա՞ն կա, ասեր ու էրթա՞ր, Ալե... Երա՞զ էր... Խորոտիկ հեքիաթ էր... Չէ. էն լույս-առավոտը եղել է ու կա:                                     
-Ալեեե՜.. Ալե, իմ հոգին, Ալեեե՜…

                                                                       Վահան Տերյան     




Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան), (փետրվարի 9 (հունվարի 28), 1885 - հունվարի 7, 1920), նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։
Դժվարին կյանք ապրեց Վահան Տերյանըկյանքից  հեռացավ շատ անժամանակ, բայց հայ քնարերգությանը հաղորդեց մի այնպիսի թարմ շունչ, որ անհնարին է պատկերացնել իր և հետագա 
Vahan Ter-Grigorian.jpg
ժամանակների հայ պոեզիան առանց նրա լուսավոր ներկայության։ Տերյանն անփոխարինելի է նաև նրանով, որ առաջին իսկ գրքով ստեղծեց հետևորդների մի մեծ խումբ, որի ներկայացուցիչները ձևավորեցին Վահան Տերյանի գրական դպրոցը։ Գեղարվեստական ճանապարհ բաց անող այդպիսի մշակութային առաքելություն շատ քչերին է վիճակվում։ Ահա այդ քչերից մեկը Վահան Տերյանն է։

                               Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց (Եղիշե Աբգարի Սողոմոնյան, 1897, մարտ 13 (նոր տոմարով՝մարտ 25), Կարս - 1937, նոյեմբերի 27, Երևան), 20-րդ դարի հայհանճարեղ բանաստեղծ։

Եղիշե Չարենցը հայ գրականության խոշորագույն դեմքերից մեկն է և իր պատմական նշանակությամբ համարվում է նորագույն շրջանի հայ գրականության հիմնադիրը։ Կարծես ամբողջ հայ գրական միտքը, հինգերորդ դարից սկսած, հասունացել էր, որպեսզի իր խոսքերից ծնունդ տար այս հանճարին։ Սա նշանակում է, որ Չարենցը՝ որպես բանաստեղծ, ծնունդ է առել հայ գրականության ընդերքից, առասպելական եղեգան փողից՝ որպես բանաստեղծության մի նոր «հուրհեր պատանեկիկ»։ Դեռ մարդիկ կան, ովքեր առասպելներ են պատմում Չարենցի մասին։ Իր կյանքի օրոք նա վերածվեց լեգենդի։ Չարենցն իվիճակի էր ոգևորության պահերին հասնել ստեղծագործական հզոր շիկացման, նա գրում էր միանգամից, մեկ բռնկումով։ Թեև դժվար կյանք վիճակվեց նրան, բայց նա իր կյանքի ճանապարհն անցավ հերոսի պես, բարձր պահեց թե՛ գրողի, թե՛ իր մարդկային առժանապատվությունը և երբեք չխոնարհվեց ժամանակի իշխանավորների առջև։ 

                      Հովաննես Թումանյան 


Հովհաննես Թադևոսի Թումանյան (19 փետրվարի, 1869, Դսեղ - 23 մարտի,1923, Մոսկվա), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներբալլադներպատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» Ճյուղը։
Համարվում է ամենայն հայոց բանաստեղծ։
Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա։ Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում, Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեցԹիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր։ Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բառացիկ պոետիկ ստեղծագործությունների միջոցով։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր։ Եվս երկու՝ Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա։

                                   Արշիլ Գորկի

Արշիլ Գորկին (իսկական անուն- ազգանունը՝ Ոստանիկ Ադոյան) 1925 թ-ին վերցրել է ռուս ականավոր գրող Մաքսիմ Գորկու ազգանունը: 
1915 թ-ի գաղթի ժամանակ մոր և քույրերի հետ եկել է Երևան, որտեղ զբաղվել է ատաղձագործությամբ և տպագրական գործով: 1919 թ-ին տեղափոխվել է Թիֆլիս, ապա՝ ԱՄՆ: Գորկին սովորել է Փրովիդենսի և Բոստոնի դիզայնի դպրոցներում, 1926 թ-ին ավարտել է Նյու Յորքի արվեստի կենտրոնական դպրոցը (որտեղ դասավանդել է 5 տարի): Սկզբնական տարիներին խորապես կրել է Մոնեի, Սեզանի, Մատիսի, Պիկասսոյի արվեստի ազդեցությունը, սակայն աստիճանաբար մշակել է իր ուրույն ոճը և ստեղծել դպրոց: Հայրենի բնությունն ու պատմական հուշարձանները, ժողովրդական ծեսերն ու ավանդույթները Գորկու համար դարձել են ստեղծագործական ներշնչման աղբյուր: Ստեղծագործական առաջին շրջանում հիմնականում նկարել է դիմանկարներ, այդ թվում՝ «Նկարիչն ու իր մայրը» (լուսանկարից՝ 1928–32 թթ.), նատյուրմորտներ և բնանկարներ: 
1930-ական թվականների կեսից Գորկին հակվել է դեպի վերացապաշտական (աբստրակտ) նկարչությունը: Կյանքի վերջին տասնամյակում ստեղծել է վառ գույներով ինքնատիպ կտավներ՝ «Այգիներ Սոչիում» (1938 թ., նկարաշարի նախկին անվանումը` «Այգիներ Խորգոմում»), «Ջրվեժ» (1943 թ.), «Ծաղկավետ ջրաղացի ջրերը» (1944 թ.), «Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում իմ կյանքում» (1944 թ.), «Հոգեվարք» (1947 թ.), «Արորը և երգը» (1947 թ.), որոնցով հետագայում արժանացել է համաշխարհային հռչակի:
1938 թ-ին Գորկին Հայաստան է ուղարկել 4 կտավ, իսկ 1941 թ-ին Նյու Յորքում կազմակերպված վաճառք-ցուցահանդեսում 2 կտավ է նվիրել` ի նպաստ Կարմիր բանակի: 1946 թ-ին այրվել են Գորկու 30-ից ավելի կտավներ: 1948 թ-ին մեքենայի վթարի հետևանքով կորցրել է աջ ձեռքի աշխատունակությունը և որոշ ժամանակ անց ինքնասպան է եղել:
Արշիլ Գորկու կտավները պահվում են ԱՄՆ-ի մի շարք նշանավոր (Ուիթնի ամերիկյան արվեստի, Մետրոպոլիտեն և այլն), Լոնդոնի Թեյթ, Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան ժամանակակից արվեստի թանգարաններում և  այլուր, ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Երևանում: 2004 թ-ից Երևանում գործում է «Արշիլ Գորկի» հիմնադրամը:

                                            Խուլիո Կորտասար          

Խուլիո Կորտասարը ծնվել է 1914 թվականի օգոստոսի 26 ին Բրյուսել քաղաքում,բայց ազգությամբ նա Արգենծինացի էր։Կորտասարը 1951թվականին տեղափոխվել է ապրել Փարիզում։ 1949 թվականին հրատարակել է «Թագավորներ» դրաման։ «Գազանանոց» (1951թվական), «Խաղի վերջը» (1956 թվական), «Գաղտնի զենք» (1959 թվական) պատմվածքների ժողովածուներում և «Շահումներ» (1960 թվական) վեպում կան ֆանտաստիկայի տարրեր։ «Դասակարգ խաղալ» (1963 թվական) վեպը մի փորձ էր 60-ական թվականների լատինաամերիկյան գրականության մեջ մտցնելու նեոավանգարդիզմը, որի սկզբունքները զարգացվեցին «Մեկ օրվա շուրջը 80 աշխարհներում» (1967 թվական) գեղարվեստական- հրապարակախոսական ժողովածուում, «62 մոդել հավաքման համար» (1967 թվական), «Վերջին ռաունդը» (1969 թվական) վեպերում։











                                                   Բերնար  Վերբեր


(ծնվել է 18.09.1961, Թուլուզ, Ֆրանսիա) ֆրանսիացի գիտաֆանտաստիկ ժանրի ժամանակակից գրողփիլիսոփա։ Գրական գործունեությունն սկսել է 1990-ականներից։
Առաջին քայլերը
Ծնողները հրեա են։ Մանկությունը խաղաղ է անցել, արդեն 5 տարեկանում Վերբերը հետաքրքրվում էր նկարչությամբ։ Այս փաստը նկատել էր նրա ուսուցիչներից մեկը, ով տղայի շնորհը տեսնելով՝ թույլ էր տալիս նկարել դասի ժամանակ, երբ մնացած աշակերտներն ուսանում էին։
Յոթը տարեկանում Վերբերը գրեց իր առաջին ստեղծացործությունը՝ ազատ թեմայով մի շարադրություն՝ «Լվի արկածները»։ Այստեղ առաջին դեմքով հեղինակը պատմում է լվի ճանապարհորդությունը մարդու մարմնի վրայով։ Հենց այս ժամանակ ապագա գրողը դպրոցում ցուցադրում էր ոչ լավ արդյունքներ, բացի ֆրանսիական գրականության դասից։ Նա դժվարանում էր հիշել թվեր, բանաձևեր և անգիր տեքստեր։ Այս խնդիրները շարունակում են առկա լինել գրողի մոտ, որոնք էլ հենց «պատճառ» դարձան Վերբերի՝ «Բացարձակ և հարաբերական գիտելիքների հանրագիտարան» ստեղծագործության արարմանը, որտեղ գիտական փաստերը բախվում և միախառնվում են մտացածինի հետ, ֆիզիկան մետաֆիզիկայի հետ, մաթեմատիկան՝ միստիկայի և այլն։
Ութը տարեկանում Վերբերը գրում է իր երկրորդ պատմվածքը՝ «Կախարդական դղյակը», որն ունի գաղտնիք. կուլ է տալիս իր այցելուներին։ Երիտասարդ գրողը իր համար նոր ժանր է ստեղծում, ինքնուրույն զարգացնում է հետաքրքիր սյուժե։ Տղան մոր դրդմամբ զուգահեռ սովորում է դաշնամուր նվագել, սակայն հետաքրքրված էր էլեկտրական կիթառով։ Վերբերը շարունակում է գրել, իր համար նոր սահմաններ բացել, իսկ դպրոցում արդյունքները շարունակում են վատանալ։ Դպրոցից դուրս Վերբերը ուսումնասիրում էր այն, ինչ նրան իրականում հետաքրքրում էր. էլեկտրոնիկա, ինքնաթիռի մոդելներ, Մայաների ցեղի քաղաքակրթությունը և Զատկի կղզին։ Գրող
ը տարված էր աստղագիտությամբ, մասնավորապես արեգակնային բծերի պարբերական ճառագայթմամբ։ Շատ էր կարդում, սիրելի ստեղծագործությունը  Ժյուլ Վեռնի  «Խորհրդավոր Կղզին» է։
Կյանքը և ստեղծագործությունները
Վարժարանում սովորելու տարիներին Վերբերը միանում է վարժարանի «Բերկրանք» թերթի խմբագրմանը, գրում է կոմիկսների սցենարներ։ 1978-ին, վարժարանն ավարտելուց հետո, սկսում է գրել իր «Մրջյունները»։ Գրքի սկզբնաղբյուրը հանդիսացավ հերթական 7 էջանոց սցենարը (խմբագիր՝ Ֆաբրիցիո Կոժե), գրողը որոշեց այն ընդլայնել և ստեղծել ծավալուն վեպ։ Այս պահից սկսած Վերբերը իր համար օրվա «ծրագիր» մշակեց. ամեն օր առավոտյան 4 ժամ աշխատանք (8։00-ից 12։00), ինչ էլ որ լինի, անգամ արձակուրդին։ Օրվա այս ծրագիրը լավ գաղափար էր, մանավանդ, երբ երիտասարդն ընդունվեց Թուլուզի համալսարան, որտեղ նա պլանավորել էր իրավագիտություն սովորել։ Սկզբնական շրջանում գրողը այստեղ էլ խնդիրներ ունեցավ, որի արդյունքը քննության ձախողումն էր։
Վերբերը շարունակում էր զբաղվել «Բերկրանքի» խմբագրմամբ։ Սկսում է զարգացնել իր ստեղծագործությունների կառուցվածքը, որոնք բառի բուն իմաստով էր կառուցվածք՝ բաղկացած էր գծագրերից, նրանց լրացնող և միացնող թվերից և սլաքներից։
1980-ին գրողը մասնակցում է դասընթացի Թուլուզի Կրիմինոլոգիայի ինստիտուտում, հաճախ այցելում է տեղական դատավարությունների, դատական նիստերի, որպեսզի գտներ թեմաներ իր դետեկտիվ պատմությունների համար։
Երկրորդ անգամ առաջին կուրսում սովորելիս միացավ թատերախմբի, որտեղ սակայն այդպես էլ ոչինչ չբեմադրվեց։ Նույն տարում ընկերոջ հետ մեկնում է ԱՄՆ՝ զբոսաշրջելու, սակայն ճանապարհորդությունը վերածվում է իսկական աղետի. խաղատանը պարտվում են մեծ չափի գումար, և տղաները 2 այս ամիսն անցկացնում են ընդամենը 2000 ֆրանկով։
1982-ին Բերնար Վերբերը թողնում է ուսումը և տեղափոխվում է Փարիզ, և սկսում է լրագրությամբ զբաղվել Բարձրագույն լրագրության դպրոցում։ Բացահայտում է Ֆիլիպ Դիկին, ով մեկ կրակոցով փոխում է նրա գրականագիտական պատկերացումները։
«Ազիմովը ինձ ներկայացրեց գիտաֆանտաստիկ ժանրի ինտելեկտը, Գերբերտը՝ միստիկ ժանրի, Դիկը ... խելագարության։ Այս խելագարությամբ նա գերազանցեց նախորդ երկուսին։ Դիկը գիտաֆանտաստիկա չէ, այլ փիլիսոփայական ֆանտաստիկա, որը կարծես պայթեցնում է գլուխդ»։

Մյուս միակ հեղինակը, որ այդ ժամանակաշրջանում գրավեց Վերբերին ևս, Ֆլոբերն էր, իր «Սալամբո» ստեղծագործությամբ։ Կարծում էր, որ այդ գիրքը շատ կինեմատոգրաֆիկ է։ Գրողը շարունակում է «Մրջյունների» վրա տարվող՝ իր օրական 4 ժամյա իր աշխատանքը։ Այդ պահի դրությամբ նա արդեն 18 անգամ արտագրել և փոփոխությունների էր ենթարկել վեպը։ 1000 էջից կազմված գիրքը 1982 թվականի սեպտեմբերին նրա ձեռգերում էր։
1983-ին News հիմնադրամի կողմից ստացավ «լավագույն երիտասարդ լրագրող» մրցանակը՝ մրջունների մի տեսակի մասին իր ռեպորտաժի համար։
Դրանից հետո 7 տարի ամսագրում հրապարակում էր տիեզերքին, բժշկությանը, արհեստական ինտելեկտին, սոցիոլոգիային և այլնին վերաբերող հոդվածներ։ Այնուհետև ընդհարումից հետո հեռացվում է աշխատանքից։


                                                   Վոլֆգանգ Բորխերթ              


Գերմանիայի ազգային գրող, բանաստեղծ, դրամատուրգ և դերասան Վոլֆգանգ Բորխերթը ծնվել է 1921 թ. մայիսի 20-ին՝ Համբուրգում։ Նա իր կարճատև կյանքի ընթացքում ֆաշիզմի դեմ իր հեգնական սուր բանաստեղծությունների, պիեսների ու ելույթների պատճառով շատ անգամ խոշտանգվում, բանտարկվում և վերջում դատապարտվում է մահվան, սակայն 1945 թվի գարնանը նրան ուղարկում են ռազմաճակատ։
Պատերազմի ավարտից հետո Վ. Բորխերթը՝ հոգնաբեկ ու քայքայված, վերադառնում է Համբուրգ՝ իր ավերված ծննդավայրը։ Նրա նուրբ հոգին պատերազմի արհավիրքներից այնպես է ցնցվում, որ համարյա իր բոլոր ստեղծագործություններում արտացոլվում է կյանքի այդ դաժան ժամանակահատվածը։
Վ. Բորխերթի լեզուն պարզ է, սակայն այդ պարզության մեջ նրա հայացքը շարունակ ուղղված է մարդու բարդ հոգեբանությանն ու ներաշխարհին։
Վ. Բորխերթի նշանավոր ստեղծագործություններից են՝ «Լապտեր, գիշեր և աստղեր» (1946), «Հենց այս երեքշաբթի» (1947), «Ծաղկեփունջ» (1947) և այլն, որոնք թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, ճապոներեն, ֆիններեն և շվեդերեն։
Վոլֆգանգ Բորխերթը, կրելով մարմնական և հոգեկան ծանր տանջանքներ, 1947-ին, 26 տարեկան հասակում կնքում է իր մահկանացուն՝ թողնելով գրական հարուստ ժառանգություն։













                                                            Ռիչարդ Դեվիդ  Բախ

Ռիչարդ Դեվիդ Բախը (ծ. հունիսի 231936) ամերիկացի գրող, փիլիսոփա, հայտնի է իր «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» և «Պատրանքներ» բեստ-սելլերներով:
Բախը ծնվել է Իլինոյս նահանգում։
Սովորել է Կալիֆորնիա նահանգի Լոնգ-Բիչ համալսարանում։ Ծառայել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում։ Նրա գրեթե բոլոր ստեղծագործությունները վերաբերում են թռիչքի թեմային։ Բախին համաշխարհային ճանաչում բերեց «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» (1970
Առաջին ամուսնությունից Բախն ունեցել է 6 երեխա։ 1970-ին նա ամուսնալուծվել է։ «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» ֆիլմի (1973) նկարահանումների ժամանակ ծանոթացել է Լեսլի Պերրիշ դերասանուհու հետ, և 1981-ին նրանք ամուսնացել են։ Լեսլին դարձել է «Կամուրջ հավերժության վրայով» (1984), «Միակը» (1988) գրքերի հերոսուհին:






Վանո Սիադեղյան 

Վանո Սիրադեղյան (ծնվ. 1946թՆոյեմբերի 13-ին Տավուշի մարզի Կոթիգյուղ), հայ ժամանակակից արձակագիր, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ։ Հայաստանի գրողների միությանանդամ, «Առավոտ» թերթի հիմնադիր։ 1988 թ-ից «Ղարաբաղ» կոմիտեիանդամ։ 1990–1992 և 1997–2000թթ. ՀՀՇ վարչության նախագահ, 1990–1992թթ.-ին Գերագույն Խորհրդի պատգամավոր։ 1992-1996 թթ. ՀՀ Ներքին Գործերի նախարար , 1996-98թթ. Երևանի քաղաքապետ։  1996 – 1999թթ.-ին ՀՀ ԱԺ պատգամավոր։ 1999թ. վերընտրվում է, որպես պատգամավոր։ 2000թ. խորհրդարանը՝ նիստերին անհարգելի կերպով չմասնակցելու պատճառաբանությամբ Սիրադեղյանին զրկում է պատգամավորի անձեռնմխելիությունից, ապա՝ պատգամավորական մանդատից ։
Մեղադրվում է «սարքած-ծրագրված սպանության» մեջ։ Գտնվում է միջազգային հետախուզման մեջ։ 

Комментариев нет:

Отправить комментарий