вторник, 16 декабря 2014 г.

Բնական Աղետ

Սպիտակ քաղաք է Հայաստանի Լոռու մարզում։
Փամբակի գեղատեսիլ հովտում, Փամբակ գետի և նրա վտակՋրաշենի ափերին տարածված Սպիտակ քաղաքը մինչև 1949 թվականը կոչվել է Համամլու։
Համամլու գյուղի հիմնադրման մասին գրավոր վավերագրեր չկան։ Ենթադրվում է, որ գյուղի բնակչության զգալի մասը, մոտ երեք դար առաջ, գաղթել է Պարսկահայքի Հեր (հետագայի Խոյ) գավառից։ Համամլու կամ Համամլի անվանումը հավանաբար առաջացել էպարսկերեն համամ (բաղնիք) բառից։ Բաղնիքների առկայության մասին են վկայում (նախկին շաքարի գործարանի տեղում նախկին Դեմի կոչված հանդամասում) հայտնաբերված կավե մեծ կարասներն ու խողովակները։
Համամլուի նոր՝ Սպիտակ անվանումը կապված է քաղաքի շրջակայքում եղած կրաքարի հանքերի հետ։
1960 թվականից ՀՍՍՀ քաղաքների շարքին դասված Սպիտակը համանուն շրջանի կենտրոնն էր, 1971-ից հանրապետական ենթակայության քաղաքի կարգավիճակ ուներ։ Սպիտակ համայնքի տարածքի հյուսիսում ձգվում են Բազումի, իսկ հարավում՝ Փամբակի լեռնաշղթաները։ Սպիտակով են անցնում Երևան-Թբիլիսի երկաթուղին, Վանաձոր-Երևան, Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհները։ Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 93, Լոռու մարզկենտրոն Վանաձորից 18 կմ է։
Կլիման բարեխառն է, մեղմ ձմեռով, չափավոր տաք ամառով։ Տարեկան տեղումների միջին քանակը 439 մմ է։
Սպիտակը ծովի մակրդակից բարձր է 1650 մ։
Սպիտակը մի տարածք է, որին բաժին ընկավ 1988-ի դաժան երկրաշարժի ամենաահարկու հարվածը… 1988 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը 11 անց 41 րոպեին ստորգետնյա ահռելի ուժերը խորքից ցնցեցին Հայոց հինավուրց հողը… Հաշված վայրկյաններում արդյունաբերական ծաղկուն քաղաքն ավերակների կույտի վերածվեց, զոհվեց 4003 մարդ… Սահմռկեցուցիչ ողբերգությունը ընդհատեց գողտրիկ բնակավայրի տարեգրությունը…
Տարերային աղետից հետո սպիտակցին կարողացավ իր մեջ ուժ գտնել, կարողացավ տանել անտանելի ցավը, կամաց-կամաց շտկեց մեջքը, համայն մարդկության գթասրտության և օգնության դրսևորումից հետզհետե ամրապնդեց ապրելու և արարելու հուսալքված հավատը, արժանին մատուցելով իր բյուրավոր նահատակների սրբազան հիշատակին, սկսեց կերտել երկրի երեսից ջնջված իր ոստանի հետերկրաշարժյան տարեգրությունը։
Մինչ տարերային աղետը Սպիտակը զբաղեցնում էր մոտ 14 քառակուսի կիլոմետր տարածք, բնակավայրում ապրում էր 18400 մարդ։ Մոխիրներից փյունիկի նման հառնած քաղաքի բնակչությունը 2001 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 14984 մարդ։

Комментариев нет:

Отправить комментарий