четверг, 15 января 2015 г.

Բլյուզ

          Բլյուզ (անգլերեն՝ Blues), ԱՄՆ աֆրոամերիկացիների ժողովրդական երաժշտություն, 20-րդ դարի երաժշտական մշակույթի հիմնական ձևերից մեկը։ Մեծ ազդեցություն է գործել համաշխարհային երաժշտության վրա՝ դառնալով այնպիսի ուղղությունների հիմք, ինչպիսիք են՝ ջազն ու ռոքնռոլը։
Բլյուզը սպեցիֆիկ երգային ձև է, որը ձևավորվել է ամերիկյան հողում սևամորթ ստրուկների աֆրիկյան երաժշտական ավանդույթների ձևափոխման արդյունքում։
Բլյուզի կարևոր առանձնահատկությունը, որը տարբերում է այն աֆրոամերիկյան երաժշտության այլ ձևերից, դա նրա ներանձնական բնույթն է, մեկ մարդու երաժշտություն լինելն է։
Բլյուզի դասական բանաձևը տեսք է ստացել 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին։ Այն իրենից ներկայացնում է 12-տակտային կուպլետների շղթա, որոնց հարմոնիկ հիմքը կազմում է տոնիկայի, սուբդոմինանտի և դոմինանտի հաջորդականությունը։ Տեքստը ավանդական տարբերակում կառուցվում է հետևյալ կերպ. մեկ տողը կրկնվում է որոշ ձևափոխումներով երկու անգամ, իսկ հետո հանրագումարի է բերվում եզրափակիչ տողով, որը հաճախ պարունակում է նախորդ տողերում նկարագրվող պատմության մեկնաբանություն։
Ավանդական բլյուզի ականավոր կատարողներից է կիթարահար և երգիչ Ռոբերտ Ջոնսոնը (Robert Johnson)։ 27 տարեկանում մահացած կատարողը 1920-ական թթ վերջերին- 1930-ական թթ սկզբներին ձայնագրել է շուրջ 30 երգ, այդ թվում «Խաչմերուկ» երգը (Crossroad), որն իր հաստատուն տեղն է զբաղեցրել հաջորդ սերնդի բլյուզմենների երգացանկում։ Այլ հայտնի կատարողներն են՝ Չարլի Պատտոնը (Charley Patton), Բլայնդ Լեմոն Ջեֆֆերսոնը (Blind Lemon Jefferson), Ջոն Սլիփի Իսթիսը (John Sleepy Eastes), Բիգ Բիլ Բրունզին (Big Bill Broonzy) և այլն։ Նյութը վերցված է Վիքիպեդիայից:

                   Առասպելական տեսություն բլյուզի մասին

 Վերջերս բլյուզին վերադարձել է իր երբեմնի համբավը: Ստեղծված աֆրո-ամերիկացիների կողմից,այն երկար ճանապարհ է անցել, խաղտելով և վերացնելով ռասայական և տարածքային սահմանները: Բլյուզի վերածնունդը սկսվեց դեռ հեռավոր 60-ականներին, երբ ամերիկյան և եվրոպական երաժշտական մտավորականությունը իր հայացքը ուղղեց դեպի ֆոլկ:

Հենց այդ ժամանակ  հանկարծ առաջացած հետաքրքրությունը բլյուզի նկատմամբ ծնեց բազմաթիվ առասպելներ: Ինչպես ցանկացած առասպել, նրանք հիմնված էին իրական փաստերի վրա: Սակայն մոտիկ հայացքից շատերը բլյուզի բացատրման թեթև տարբերակներն են, որոնք հորինվել էին կամ նորեկների կողմից որպես գաղափարախոսական վահան անհայտ «ջրաղացների» դեմ, կամ էլ այն մարդկանց կողմից, ովքեր գոհ չէին բլյուզի այս կամ այն կողմով և նրա մեկնաբանումներից:

Բլյուզի առասպելական տեսությունները կարելի է բաժանել երկու խոշոր կարգերի` բլյուզի ծննդյան և զարգացման տեսություններ և տեսություններ բլյուզի գաղափարախոսության և կարևորության մասին: Առաջիններում դիտարկվում է բլյուզի ավելի վաղ առաջացման և զարգացման տեսանկյունը, խոսվում է տարբեր առաջացման աղբյուրների, իրադարձությունների մասին: Համաձայն այդ տեսություններից մեկի, որը հայտնի էր ջազի առաջացման ուսումնասիրությունների առաջին տարիներին, բլյուզը առաջացել էր ստրկատիրական ժամանակաշրջանում:  Հավանաբար այդ առասպելը ծնվել է այն մտահաղացումից, որ բոլոր ստրուկները այս կամ այն աստիճանով զգում էին  blues (անգլ. թախիծ, տխրություն), չնայած որ զանազան պատմական փաստաթղթերը ասում են, որ բլյուզի հայտնությունը ավելի շատ է առնչվում 20-րդ դարի սկզբի հետ: Եթե բլյուզը իսկապես ծնվեր ստրկատիրական շրջանում, մեզ անշուշտ կհասնեին այն ժամանակվա վկայությունները, ոնց դա կատարվեց երաժշտության ուրիշ ժանրերի հետ: Իսկ եթե ստրուկները հանգամանորեն թաքցնում էին բլյուզը և աշխատում էին երգել այն, երբ ոչ ոք չէր լսում իրենց` բլյուզը այնուամենայնիվ կդառնար հայտնի ազատություն ստանալուց հետո, ոնց դա պատահեց սպիրիչուելսի հետ:

Որոշ ուսումնասիրողներ չբավարարվեցին բլյուզի առաջացման «ստրկատիրական տեսությունով» և նրա զարգացման ճանապարհը հասցրեցին մինչև Աֆրիկա: Չնայած, որ բլյուզում իրոք առկա է շատ աֆրիկյան տարրեր, սակայն մենք չենք կարող գտնել այնտեղ վկայություններ բլյուզի` որպես առանձին ժանրի իր առանձնահատկություններով: Այսպիսով, օրինակ, ուսումնասիրող Պոլ Օլիվերը անվանում է արևմտյան Աֆրիկայի Սավաննայի շրջանը բլյուզի ոճաբանության գլխավոր աղբյուր, նշելով, որ ստրուկների մեծ մասը տեղափոխվել են Ամերիկա հենց այնտեղից: Բացի այդ, նա նշում է, որ գոյություն ունի կատարողների կաստա, որոնք հայտնի են որպես գրիոտներ: Իր խոսքերով նրանք շատ ընդհանուր նմանություններ ունեին վաղ բլյուզմենների հետ` գրիոտները ունեին վատ համբավ, որին համաձայն նրանք չունեին բնակավայր և միշտ թափառում էին և այլն: Օլիվերի տեսությունները ընդունեցին ուրիշ հետազոտողներ և բլյուզի սիրահարներ և որոշ ժամանակ անց հայտնվեցին միանգամայն անհեթեթ տեղեկություններ բլյուզմենների մասին` որպես գրիոտների ուղիղ ժառանգորթներ` իփր կատարողական արվեստը փոխանցվում էր սերունդից սերունդ և պահպանվել է մինչև մեր ժամանակները:

Այլ «աֆրիկյան» մի տեսության համաձայն այն սատանան, ով ժամանակ առ ժամանակ հայտնվում է բլյուզային տեքստերում և լեգենդներում, որտեղ բլյուզմենները վաճառում են իրենց հոգին խաչմերուկներում, իրականում չի պատկանում քրիստոնեական սատանային, այլ աֆրիկյան խաբեության աստվածն է, օրինակ` Դախոմի Լեգբան կամ Յոռուբա Եշունը: Բլյուզմենը այս պարագայում  դիտարկվում է որպես այդ աստծո ծառայող: Սակայն այդ առասպելն էլ ունի իր թույլ կողմերը: Թե սատանայի կերպարը թե պատմությունները նրա մասին բլյուզի համատեքստում ամբողջովին եվրոպականացված են, իսկ բլյուզային տեքստերում դուք չեք գտնի ոչ մի հիշեցում Լեգբայի և նրա տիպի աստվածների պաշտամունքի մասին: Սակայն եթե հիշենք "Crossroads" ֆիլմը, այնտեղ սատանայի կերպարը ստեղծվել է հենց այդ տեսությանը համաձայն:

Բլյուզի առաջացման տեսությունից անցնելով նրա զարգացման տեսությանը, մենք հանգում ենք մի շարք կարծիքների, ըստ որի «մաքուր» ֆոլկ-բլյուզը և քանթրի-բլյուզը որոշակի ժամանակաշրջանում, գտնվելով կոմերցիոն և քաղաքային երաժշտության ազդեցության տակ, ապրել է ձևափոխումներ (այն, ինչ այսօր անվանում են փոփ-երաժշտություն): Այս տեսանկյունը առաջին անգամ հայտնեցին 20-ականների ֆոլկլորիստները, ովքեր հասցրել էին ունկնդրել «իսկական» բլյուզ մինչև նրա մասսայական կոմերցիոն տարբերակի հայտնվելը: Նրանք զգուշացնում էին, որ բլյուզը հավանաբար կմահանա, եթե ֆոլկ-բլյուզմենները սկսեն կրկնօրինակել ձանձրալի կոմերցիոն բլյուզը: Ինչպես մենք տեսնում ենք, այդպիսի բան տեղի չունեցավ: Ապացույցի համար բերվում էր այն փաստը, որ կոմերցիոն բլյուզը պարունակում է ավելի շատ հայհոյական բառեր և տեքստեր սեքսուալ թեմատիկայով: Սակայն ինչպես ցույց տվեցին հետագա ուսումնասիրումները, ֆոլկ-բլյուզում այդպիսի թեմաներ և ոչ պարկեշտ լեքսիկոն հանդիպում է ոչ միայն ավելի քիչ, այլ ընդհակառակը` ավելի հաճախ: Այնուամենայնիվ, այսօր էլ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ բլյուզը «մահացել է»: Ինչպես ցույց է տալիս փորձը, այս պարագայում մենք պարզապես գործ ունենք ուրիշ երաժշտական ժանրերի ռազմատենչ համախոհների հետ:

Այժմ ուշադրություն դարձնենք հաջորդ, բավականին հայտնի առասպելական տեսությանը, ըստ որի բլյուզը զարգացել է հետևյալ գծով` Դելտա-Չիկագո-Լոնդոն: Համաձայն նրա, բլյուզը ծնունդ է առել Միսիսիպիյի դելտայի պլանտացիաներում, գաղտել է Չիկագո, որտեղ 1940-50 թթ. էլեկտրականացվել է, իսկ հետո տեղափոխվել է Լոնդոն, որտեղ բլյուզ-սաունդը իրենց մեջ են ներընկալել այնպիսի խմբեր, ինչպիսիք են Rolling Stones-ն ու Yardbirds-ը: Այսպիսով, մենք կարող ենք հետևել բլյուզի զարգացման ուղուն, որը սկսվեց դելտա-բլյուզի պիոներներ Չարլի Պատոնը, որին հաջորդեցին Շոն Հաուզը, Ռոբերտ Ջոնսոնը և Մադդի Ուոթերսը, և այդպես մինչև Միկ Ջագեր և Էրիկ Կլեպտոն: Բլյուզի պատմական զարգացման այսպիսի ընկալումը, իհարկե, հարմարավետ է և պարզ, սակայն մենք պետք է ընդունենք, որ, չնայած Դելտան և Չիկագոն անշուշտ ունեցել են մեծ դեր բլյուզի զարգացման մեջ, սակայն նրանք միակը չէին այդ գործընթացում, և չի կարելի այդ բարդ զարգացումը այդքան պարզեցնել: Հայտնի են շատ երաժիշտներ ուրիշ տարածաշրջաններից և քաղաքներից, օրինակ` Տեխասը և Մեմֆիսը, որտեղից մեզ քաջ հայտնի են Blind lemon Jefferson-ը և B.B.King-ը:

Գաղափարախոսական տեսությունները սովորաբար բլյուզի «իմաստը» գտնելու արդյունքներն են: Այդ որոնումները գրեթե միշտ կայանում են տեքստերի և բլյուզմենների կենսագրության ուսումնասիրությունբերում: Ինչպես բլյուզի առաջացման առասպելները, գաղափարախոսական տեսություններն էլ մասամբ ճշմարիտ են, սակայն չափազանց  ընդհանուր են, և այս կամ այն տեսության ապացույցի համար հաճախ օգտագործվում են ընտրական մոտեցումներ: Այս տեսության պաշտպանները պետք է ուշադրություն դարձնեն բլյուզային պոեզիայի ուսումնսիրող Ստրելինգ Բրաունի խոսքերի վրա, որը նա ասել է դեռ 30-ականներին. «Բլյուզում մենք նույն ժամանակ տեսնում ենք ստոիցիզմ և խիղճ մեր նկատմամբ, հումոր և մելանքոլիա: Այնքան շատ բլյուզ կա, որ ամեն մի տեսանկյունը բլյուզմենների և ընդհանրապես նեգրական կյանքի մասին պետք է ապացուցվի:»

Առաջին հերթին դիտարկենք տարածված տեսություն, ըստ որի բլյուզը դիտարկվում է որպես սոցիալական բողոքի միջոց: Չնայած, որ բլյուզը, հանդիսանալով ինքնաարտահայտման ինտիմ ձև, կարող է թվալ բողոքի արտահայտման իդեալական միջոց: Այս տեսությունը տարածվում է բլյուզի շատ փոքր քանակի վրա, որի մեջ ակնհայտ արտահայտվում է բողոք: Բոլոր այն տարիներին, երբ բլյուզը ասոցացվում էր միայն սևամորթ ամերիկացիների հետ, դուք տեքստերում ավելի շուտ կգտնեք անձնական անբավարարության արտահայտում կյանքի այս կամ այն դրսևորուման նկատմամբ, քան հեղափոխության կոչ: 
Շատ պետական հիմնարկներ, որոնց վատ չէր լինի ձևափոխել, ոչ միայն շարունակում էին իրենց գործունեությունը նախկին տեսքով, այլ ավելի հիմնովին էին ամրապնդվում իրենց դիրքերում: Բլյուզմենին մնում էր միայն հաշտվել այդ փաստի հետ և երգել այն բանի մասին, ինչը նրա համար ոչ միայն կարևոր էր, այլ նաև «մոտիկ»: Բլյուզը, իհարկե, իր մեջ որոշ չափով պարունակում է սոցիալական բողոքի տարրեր, եթե հաշվի առնենք ամերիկյան հասարակության հիմունքների քննադատությունը, որով լի են բլյուզ տեքստերը: Եվ որոշ բլյուզմեններ գնացին այս ճանապարհով (օրինակ` Leadbelly-ն կամ J.B.Lenoir): Սակայն սխալ կլինի անվանել մասսայական բլյուզը` «սոցիալական»:

Սևամորթ ուսումնասիրողների մեծ մասը ժամանակին կ
արծիք էր հայտնում, որ բլյուզը իրենից ներկայացնում է աֆրոամերիկյան կոլեկտիվ կյանքի արտահայտման միջոց, նեգրերի կյանքի ինքնատիպ «հանրագիտարան»: Որոշ «սպիտակ» ուսումնասիրողներ նույնպես համաձայն էին այդ տեսանկյունի հետ: Արդեն 1911-ին սոցիոլոգ Չովարդ Օդումը կոչ էր անում դիտարկել բլյուզը որպես Հարավային սևամորթերին հասկանալու միջոց: Իհարկե, անիմաստ է վիճել այն փաստի դեմ, որ բլյուզը իրականում շատ բան է ուսուցանում աֆրոամերիկացիների կյանքի մասին: Սակայն պետք չէ մոռանալ, որ բլյուզը միայն արտահայտում է կատարողի անձնական զգացմունքները և հիմնված է նրա անձնական փորձի վրա: Նույն կերպ մենք կարող էինք անվանել քանթրին «սպիտակ» ֆերմերների կյանքի «հանրագիտարան»: Նույնպես նշենք, որ աֆրոամերիկացիների միջին խավը բլյուզին նախընտրում էր ջազ և սոուլ, իսկ հոգևոր խավը ընդհանրապես համարում էր բլյուզը «սատանայի» երաժշտություն:

Հաջորդ տեսության մեջ, որին ուշադրություն կդարձնենք, բլյուզը դիտարկվում է  ուղակի որպես զվարճանքի կամ ժամանցի մի տեսակ: Այս տեսության մասին առաջին անգամ խոսեց Սթիվեն Կալտը իր ուսումնասիրություններում, նվիրված Շարլի Պատտոնին և Սկիպ Ջեյմսին: Ոչ ոք, իհարկե, չի զղջում բլյուզի ժամանցային ֆունկցիաները և որ այն շոու-բիզնեսի մի մասնիկ է, սակայն դիտարկելը դա առաջին պլանում  նշանակում է մինչև վերջ չհասկանալ մնացած կարևոր բլյուզի դրսևորումները, օրինակ`  հոգևոր և փիլիսոփայական ինքնաարտահայտումը: Այսպիսի բլյուզի ընկալումը պարզեցնում է այդ երաժշտությունը, նույն ժամանակ առանձնացնելով այն աֆրոամերիկյան պատմական և սոցիալական համատեքստից:

Վերջնամասում կպատմենք բլյուզի քաոսային տեսության մասին: Այս տեսությունը առաջացավ վերջերս, և այդ պատճառով այդքան էլ հայտնի չէ: Ուսումնասիրողները առանձնացնում են կատարման «անփութությունը»` առանձ որևե փորձերի ջեմ-սեյշններ, «սպիտակ» ռոք-երաժիշտների սերը հարբած «ձայնի օրգիաների» նկատմամբ, որտեղ նրանք բղավում են և նվագում բարձր սոլոներ հին բլյուզմենների երաժշտության վրա: Այսպիսի մոտեցումը բնականաբար գտավ աջակցություն հենց այդ ռոք-աստղերի երկրպագուների մոտ, ովքեր այսօր տեսնում են բլյուզում «իրենց» երաժշտության արմատները: Կարելի է ենթադրել, որ այդպիսի երաժիշտների կյանքն ու երաժշտությունը շատերին թվում է քաոսային և նրանք սկսում են ասոցիացնել բլյուզը, որը համարվում է այդ երաժշտության արմատներ, անարխիայի և քաոսի հետ:
 



Այս երգը հաճախ կապում են Ռոբերտ Ջոնսի անվան շուրջ պտտվող լեգենդի հետ, ըստ որի, նա, խաչմերուկում, հոգին վաճառել է սատանային, երաժշտական տաղանդի դիմաց: Ուշագրավ է նաև «Խաչմերուկ» անվանումը: Խաչմերուկը միշտ համարվել է յուրահատուկ վայր` ճամփաբաժան, վայր` որտեղ պետք է որոշում կայացնել հետագա ընթացքի համար: Բոլոր հեքիաթների հերոսները հայտնվում են խաչմերուկներում, ուր հաճախ ցուցանակի վրա նշվում է`
_Ուղիղ կգնաս, այս ինչ բանը կլինի...
_Թե աջ գնաս` այնինչ բանին կհանդիպես...
_Ձախ գնաս` այս ինչ բանը կկորցնես...
... և ահա պետք է կայացնել որոշում, որից կարող է փոխվել ճակատագիր, պատմության ընթացք, մարդկային կյանք...
Ոչ ոք չի կարող խաչմերուկում երկար մնալ: Անգամ մեքենան, որը խաչմեչուկում է հայտնվում, պետք է հնարավորին չափ շուտ այն ազատի: Երբ հետագա ընթացքի ուղղությունն ընտրված է, պետք է շարժվել: Այլևս ետադարձ ընթացք չկա... և միարժամանակ մի քանի ճանապարհներով շարժվել չկա... միայն առաջ... միայն մեկ ճանապարհ...
Երգիչը պատմում է, որ գալով խաչմերուկ նա ծնկի է իջնում, և խնդրում է Աստծուն, որ գթա իրեն...
Նա փորձում է մեքենա բռնել,բայց նրան դա չի հաջողվում, իրեն այդտեղ չեն ճանաչում...
Նա նայում է ծագող արևին, որը ցած է իջնում...
Եվ իր մասին ասում է, թե կյանքի հատակն է իջնում...
Եվ գալով խաչմեչուկ, նայում է դեպի արևելք և արևմուտք և հասկանում է որ գերվել է բլուզով և հատակն է սուզվում... և պատմում է, որ իր կյանքի դժբախտություն է կին չունենալը...
Ըստ իս, թե կին չունենալու հանգամանքը, որը ստեղծված է միայնությունը փարատելու համար, թե այն, որ իրեն այնտեղ չեն ճանաչում, թե վերը նշված հակասությունները` ծագող արևը իջնում է, այնինչ այն պետք է վեր բարձրանա և իր հատակն իջնելու հանգամանքը... խոսում են հեղինակի տխրության և նրա միայնության մասին: Մի բարդ և անելանելի վիճակի մասին, որը իրեն քայքայում և կործանում է... և դա նրան ստիպում է որոշում կայացնել հետագա ընթացքի համար, այնքան էլ հեշտ չէ, իսկ ավելի ճիշտ շատ դժվար է...



Blind Lemon Jefferson – Match The Box  https://www.youtube.com/watch?v=JXC1jjRCXtg

Комментариев нет:

Отправить комментарий